Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հանգ մուներ, կը կրեր յուր վրա երկու փոքրիկ և սև աչեր, որ ամեն վայրկենին չորս կողմը կը պտըտեին։ Հազիվ երկու մատ լայնությամբ ճակատ մուներ, ընքվիները հիվանդութենե թափած էին։


Տիկին Շուշան գլուխը դռնեն ներս խոթելեն ետքը դուռը բացավ և ներս մտավ ըսելով.


— Եթե գաղտնի խոսք մը ունիք, դուրս ելնեմ։


— Ոչ, պատասխանեց Մանուկ աղան, թաղականի վրա կը խոսեինք։


— Գետնին տակը անցնի այն թաղականի խնդիրն, ըսավ տիկին Շուշան և ծանրությամբ գլուխն Աբիսողոմ աղային ծռելով՝ գնաց բազմոցի մը վրա նստելու։


— Բարի եկաք, տիկին, ըսավ Մանուկ աղան։


— Բարի տեսանք։ Դուք ալ բարի եք եկեր, Աբիսողոմ աղա, քաղաքնիս ի՞նչպես գտաք, նայինք՝ հավնեցա՞ք։


— Հավնեցա, շատ աղեկ է։


— Այս կողմերր ի՞նչ գործ ունիք, հարցուր Մանուկ աղա, դարձյալ նշանտուք մը կա, ի՞նչ կա։


— Հրամմեցեք, սա դիմացի տունը եկա, և անգամ մալ ձեզի հանդիպիմ, ըսի։ Սա Անթառամին աղջիկը դիմացինիդ տղուն կուզեմ շինել, գործն ալ լմնցածի պես էր, բայց տիկին Մարթան յուր աղջիկը տալ ուզելուն համար Անթառամին աղջկանը վրայոք խել մը խոսքեր ըսած Է մանչուն, ան ալ քիչ մը պաղած Է։ Այսօր եկա, որ զինքը տեսնեմ և համոզեմ, բայց դուրս ելած ըլլալուն՝ վաղը պիտի գամ։


Աղջիկ մալ մեր Աբիսողոմ աղային չգտնա՞ս։


Աբիսողոմ աղան ժպտեցավ։


— Տիկինն արդեն իմացուր ինձի վարը, թե Աբիսողոմ աղան կարգված չէ, և ես ալ շիտակը անոր համար վեր ելա, պատասխաներ տիկին Շուշանը ճերմակ թաշկինակովն քիթը սրբելով։


— Անանկ միտք մունիմ, ըսավ Աբիսողոմ աղան տեղեն ելնելով և սիկար մը հրամընելով տիկին Շուշանին։


— Եթե անանկ միտք մունիք՝ ձեզի ալ կրնանք ձեր