Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ը

Մանուկ աղան, որ վարի սենյակն էր և խահվե կը խմեր, տիկին Շուշանին վար իջնալն տեսնելուն պես՝ խահվեի զավաթն թողուր և Աբիսողոմ աղային քովը գնաց։


— Այսպես, ըսավ, Մելքոն աղան թևես քաշեց և մեկտեղ ընթերցատունը մտանք։ Այդ ընթերցատունը ժամ անակավ գինետուն էր, Աստված ողորմի հոդուն, Կոմիկ աղան կը բռներ, աղեկ մարդ ՝մէր. հիվանդություն մը եկավ վրան, շատ բժիշկներ նայեցան, ճար մը չկրցին գտնել, և խեղճը մեռավ...։


Մանուկ աղային կինը լրագիր մը ի ձեռին ներս մտավ և լրագիրը Աբիսողոմ աղային տալով՝


— Մեծապատիվ էֆենտին հատկապես բարև ըրած է ձեզի, ըսավ և դուրս ելավ։


Աբիսողոմ աղա աճապարանոք բացավ լրագիրն և կարդաց. «Վանեն հետևյալը կը գրեն մեզ»: Աս չէ, վարինը կարդանք, ըսավ և կարդաց. «Մեր բարեկամներեն մին Մուշեն հետևյալը ղրկած է մեզ ի հրատարակություն»: Աս ալ չէ. մյուսը նայինք, «Քուրիյե տ’Օրփանի մեջ հետևյալ տողերը կը տեսնվին»։ Մյուս երեսն անցնինք. «Թայժզի թղթակիցը հետևյալը հեռագրած է հիշյալ լրագրին»։ Ասոնց մեջ իմ անունս չկա... սա կտորը նայինք... «Մայրաքաղաքիս ազնվական դասուն անդամ մ’ալ ավելցավ այս օրերս։ Երևելի վաճառական և բազում ագարակներու տեր, ազգասեր, լեզվագետ, ազնվասիրտ և վեհանձն Աբիսողոմ էֆենտի, որ մեր ազգայնոց ծանոթ է, երեկ Տրապիզոնի շոգենավով մայրաքաղաքս եկավ և ուղղակի Բերա ելավ Ծաղկի փողոց, թիվ 2 տունը։ Աբիսողոմ էֆենտիի պես մեկու մը մայրաքաղաքս գալն անշուշտ մեծ ուրախություն պիտի պատճառե մեր բարեմիտ ազգայնոց»։


Աբիսողոմ աղան Մանուկ աղային դառնալով՝ տես, ըսավ. ի՞նչ գրած է ինձի համար, և բարձր ձայնով անգամ մ'ալ կարդաց։


— Մեծապատիվ էֆենտին բարև կընե եզեր, ըսավ տի-