Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կինը նորեն մտնելով, բաժանորդագին պիտի տաք եղեր։


— Հիմա՛, ըսավ Աբիսողոմ աղան և տվավ բաժանորդագինն տիկնոջ, որ վազելով վար իջավ։


— Սա մարդը գեշ չգրեր կոր, հե՜, հարցուր Աբիսողոմ աղան։


— Այո՛, գեշ չգրեր։


— Պատվական լրագիր մ՝է:


— Ավելի պատվականը կրնա ըլլալ։


Տիկինը դուռը բանալով Աբիսողոմ աղային նամակ մը և խոշոր ծրար մը հանձնեց ըսելով.


— Մեծապատիվ էֆենտին մասնավորապես կը բարևե զձեզ:


Աբիսողոմ աղան նամակը բացավ և հետևյալը կարդաց.


«Մեծապատիվ էֆենտի Ձեր մեծապատվության մայրաքաղաքս գալն իմանալով փութացի ձեր գալուստը շնորհավորելով՝ լրագրես տասն օրինակ ղրկել։ Քաջահույս եմ, որ պիտի հաճիք ձեր բաժանորդությամբը քաջալերել լրագիրս, որով պիտի խրախուսեք զիս, որ խմբագրական տաժանելի ասպարեզին մեջ ազգին ծառայություններ ընելու կոչված եմ:

Մնամ հարգանոք
խմբագիր—տնօրեն
… լրագրո
(ստորագրություն)

— Տասը հատն ի՞նչ ընեմ...


— Կշտանալով կը կարդանք...


Տիկինը նորեն ներկայացավ և ծրարով մը նամակ մալ տվավ Աբիսողոմ աղային, որ բանալով սկսավ կարդալ։


«Մեծապատիվ էֆենտի Ձեր հանրածանոթ ազգասիրությունը քաջալերություն տվավ ինձ լրագրես տասնըհինգ օրինակ ղրկել ձեզ։ Քաղցր է ինձ հուսալ, որ պիտի բարեհաճիք զանոնք ընդունիլ և պաշտպան կանգնիլ լրագրության, որ մեր մեջ ընթերցասիրության