Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չտարածվելուն պատճառովը դժբախտաբար գեշ վիճակի մը մեջ կը գտնվի։

Մնամք հարգանոք
խմբագիր—տնօրեն
… լրագրո
(ստորագրություն)

Աբիսողոմ աղան նամակը ծալլելու վրա էր, տիկինը ներս մտավ.


— Մեծապատիվ էֆենտին սիրո բարևներ կընե եղեր ձեզի, ըսավ և նամակով մը գիրքեր ներկայացուր Աբիսողոմ աղային, որ նամակը բացավ և սկսավ կարդալ.


«Մեծապատիվ էֆենտի

Իմ մտքիս ծնունդն եղող քերթվածները հրատարակած ըլլալով՝ արժան դատեցի անոնցմե քառասուն օրինակ ձեզ ղըրկել։ Կը հուսամ, որ շնորհ կընեք զանոնք ընդունելու և կերպով մը քաջալերություն տալու ինձ, որպեսզի մյուս քերթվածներս ալ քիչ օրեն հրատարակության տամ։


Խնդրելով, որ ընդունիք իմ խորին մեծարանացս հավաստիքը, մնամ ձերդ մեծապատվության խոնարհ ծառա։

(ստորագրություն)

Աբիսողոմ աղան նամակը գոցեց և քովը դրավ։


Տիկինը դարձյալ ներս մտավ։


— Մեծապատիվ էֆենտին բարև ըրած է դարձյալ, հարցուց Աբիսողոմ աղան։


— Ո՛չ բեռնակիրներեն մեկը եկած է և կրողչեքը կուզե:


Աբիսողոմ աղան քսան դահեկան հանեց, տվավ:


Տիկինը դուրս ելավ, դուռը գոցեց։


— Ընթերցատան մեկ անկյունը քանի մը հոգի նստած ընտրելի թաղականներու ցուցակը կը պատրաստեին, ըսավ Մանուկ աղա՝ յուր պատմությանը թելն ձեռք առնելով։ Անոնք մեր կողմեն չէին և կաշխատեին, որ իրենց ուզած կաշառակեր մարդերը թաղական ընտրեն։


— Տղուն մեկը եկավ սա գիրքերը ձգեց, գնաց, ըսավ տի-