Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծեք, թե քաղցրությամբ կը վարվիմ «Մուրացկաններուս» անձերուն հետ, որոնց բերնեն ելած խոսքերն միայն բառ առ բառ կը գրեմ հոս, առանց իմ կողմես կետ մավելցընելու հանդգնությունն ունենալու։ Բնավ երբեք, մանավանդ թե կզգամ, որ իմ անձերս ալ ունին շատ թերություններ, զորս օր մը պիտի հարվածեմ։ Նույնիսկ մեծ թերություն մէ, որ պատմիչ մը յուր պատմության թելը կտրե և յուր ընթերցողներն երկու ժամ խնդիրեն դուրս խոսքերով զբաղեցնե: Բայց ի՞նչ ընեմ, այս թերությունս իմ առավելությունս է, վասնզի այս թերությանս շնորհիվ է, որ կրցած եմ քանի մը ընթերցողներու տեր ըլլալ, թերություն, որ թերություններ ուղղելու պաշտոնն ունի։ Այսչափ բացատրություն ալ թերությանս համար։ Դառնանք ուրեմն մեր պատմության։


Աբիսողոմ աղան, ինչպես ըսինք, ականջները տնկեց, երբ իմացավ, որ բժիշկն եթե հիվանդ մը գտնե, անոր անունն լրագիրներու մեջ պիտի հրատարակե. ուստի անմիջապես տկարություն ունենալ ուզեց։


— Աղեկ եղավ որ, ըսավ բժշկին, այսօր հոս եկաք, վասնզի քանի մօրն ի վեր վրաս գեշություն մը կա։


— Ի՞նչ կզգաք, հարցուց բժիշկը։


— Գեշություն մը կզգամ։


— Ո՞ր կողմդ։


— Ո՞ր կոդմս։


— Այո՛:


— Ամեն կողմս։


— Ախորժակդ ի՞նչպես է։


— Աղեկ է։


— Կերածդ շուտ մը կը մարսե՞ս։


— Կը մարսեմ։


— Գիշերները հանգիստ կր քնանա՞ս։


— Շատ հանգիստ, բայց վրաս գեշություն մը կզգամ։


— Գլուխդ երբեմն կը ցավի՞:


— Այո՛։


— Վրադ սանկ թուլության պես բան մը...


— Ճիշտ։