Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Ուրեմն դեղ մալ գրեմ։


Բժիշկը դեղագիր մալ գրեց և Աբիսողոմ աղային տվավ։


— Նախ այս դեղը պիտի առնես, ըսավ բժիշկն, որպեսզի վաղը առտու դուրս ելնես և վերջը մյուս ջուրը պիտի խմես։


— Եթե այս դեղեն խմեմ՝ վաղը առտու անպատճառ դուրս կրնա՞մ ելնել։


— Այո՛, անպատճառ։


— Աս ի՜նչ աղվոր դեղ է... հապա թե որ դարձյալ հյուրեր գան և զիս խոսքի բռնե՞ն։


— Հյուրերդ ի՞նչ վնաս ունին։


— Ի՞նչպես վնաս չունին. երկու առտու է, որ դուրս ելնել կուզեմ և թող չեն տար, կուգան, երկու ժամ գլուխ կը ցավցունեն։ Բայց վաղը առտու անպատճառ պիտի ելնեմ, վասնզի պատկերս քաշել պիտի տամ։


Բժիշկը դարձյալ հարցման ձևը փոխեր հարցնելով.


— Փորդ ի՞նչպես է։


— Ամենուն փորին պես փոր է։


— Պի՞նդ է։


— Ո՞վ գիտե... իրավ որ օր մը օրանց հետաքրքրություն ունեցած չեմ հասկնալու համար, թե պինդ է, թե ոչ, ո՞վ պիտի նայի անանկ բաներու։


— Աբիսողոմ աղա, ամեն օր մեծ գործ կընես, հարցուր վերջապես բժիշկը ճարը հատնելով։


— Այո, այո՛, ամեն օր մեծ գործ կը տեսնեմ։


Ո՜վ մեծագործություն...


Ո՜վ մեծախոսություն...


— Շատ լավ, պատասխաներ բժիշկն, ես վաղն առտու նորեն կուգամ ձեզ տեսնելու։


— Կ՛ըլլա։


— Մնաք բարով, հոգ մի ընեք, ձեր տկարությունը քանի մը դեղով կանցնի։


— Շնորհակալ եմ։


Բժիշկն գլխարկն առնելով մեկնելու վրա էր, երբ Աբիսողոմ աղան ըսավ անոր.


— Գրելիքդ չմոռնաս։