Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բժիշկը խորհիլ սկսավ, թե ի՜նչ էր գրելիքը, և շուտ մը հիշելով՝ պատասխանեց.


— Այո՛, այո՛, միտքս է, լրագրի մը մեջ պիտի գրեմ ձեր անունը։ Մնաք բարով։


— Երթաք բարով։


Բժիշկը մեկնելուն պես Աբիսողոմ աղան ըսավ ինքնիրեն.


— Վախցա, որ բժիշկը կըսե։ թե «Դուն հիվանդություն մը չունիս» և շինծու հիվանդ ըլլալս հայտնի կըլլա, բայց պարապ տեղը վախցած եմ, վասնզի անիկա ոչ թե միայն չհասկցավ հիվանդ չըլլալս, այլ ըսավ նաև, թե քանի մը դեղով կանցնի հիվանդությունդ։ է՛հ, պարոն բժիշկներ, դուք բան մալ չեք հասկնար, և մամս իրավունք ուներ բնավ բժիշկ չկանչելու։ Ես բան մը չունիմ, տեր բժիշկ, շարունակեց, անունս լրագրի մեջ գրել տալու համար հիվանդ եղա...


Այս վերջին խոստովանությունը քիչ մը խենդություն երերավ Աբիսողոմ աղային, որ խղճմտանքը հանդարտեցնելու համար ըսավ ինքնիրեն.


— Լսողն ալ պիտի կարծել թե հիվանդ չեմ և շինծու հիվանդ եղած եմ, քանի մօր ի վեր է, որ անհանգստություն մունիմ, ոչ կրնամ ուտել ոչ քնանալ, հազ մ՝ալ ունիմ, որ գիշերները չքնացներ զիս։


Ո՜վ փառասիրություն, իրավ է, որ գուն երբեմն խելացիները խենդ և խենդերը խելացի կընես...


Թ

Աբիսողոմ աղան բերանը քիչ մը բան դնելու համար վար իջավ, բայց երբ տեսավ, որ քանի մը հոգիներ նոր եկած էին զինքը տեսնելու անոնց ձեռքեն խալսելու համար տունեն դուրս ելավ, եթե այսպես չըներ և ամեն այցելություններն ընդունելու ըլլար, ժամանակ պիտի չունենար ո՛չ ուտելու, ո՛չ քնանալու և ո՛չ արթննալու։


Աբիսողոմ աղան դեռ Պոլիս չեկած՝ իմացած էր, թե Բերա գաղղիական ճաշարան մը կար և երևելի մարգերը հոն կեր—