Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թային ճաշելու, ուստի տունեն դուրս ելնելուն պես միտքը դրավ հիշյալ ճաշարանն երթալու։


Հազիվ թե քանի մի քայլ առավ, հիսուն տարեկան նիհար և պատռտած հագուստներով մեկը դեմն ելավ։


— Կարծեմ Աբիսողոմ աղա հրամանքնիդ եք։


— Այո՛, ես եմ:


— Քանի մը վայրկյան ձեզի հետ տեսնվիլ կը փափագեի:


— Է:


— Նոր եղանակով նոր դասագիրքեր հանած եմ, անոնցմե հարյուրի չափ ձեզի տալ կուզեի, ներեցե՛ք համարձակությանս, ի՜նչ ընենք, այս համարձակոլթյունը մեզի տվողն ազգն է, որ չքաջալերեր յուր դասատուներն և թող կուտա, որ անոնք խեղճ վիճակի մեջ ապրին։ Ա՜հ, եթե այսօր դասագիրքերը չկարենամ քշել, տպարանապետը բանտը պիտի դնե զիս. դեռ տպագրության և թուղթի ծախքը վճարած չեմ իրեն, և ամեն օր կսպառնա ինձի։


— Դասագիրքն ի՞նչ պիտի ընեմ ես։


— Ձեր բարեկամներուն կուտաք. կաղաչեմ, խնդիրքս մի՛ մերժեր. վերական դահեկանեն վեց հարյուր դահեկան կընե, և այդ գումարն ալ ձեզի համար մեծ բան մը չէ:


— Գաղղիական ճաշարանն ո՛ր կողմեն կ՝երթցվի։


— Ասկից կ՝երթցվի, սիրով կառաջնորդեմ ձեզի հոն:


— Շնորհակալ կ՝ըլլամ։


— Կը քալենք և կը խօսինք: Դասատուներն ազդին ծառաները համարված են և ամենուն երեսեն ինկած, մինչդեռ անոնք ազգին տերերն են։ Ազգ մը անոնցմով առաջ կերթա. բայց ի՞նչ օգուտ, մեր մեջ քաջալերություն չկա: Դասատու մը այսօր դպրոցի մը պաշտոնի կը կոչվի և քանի մօրեն կը ճանբվի, վասնզի հոգաբարձուներեն մեկուն գետնեն բարև չէ տվեր։ Եթե քանի մը ամիս պաշտոն վարե և ամսական ուզե՝ կը վռնտվի՝ ամսական ուզած ըլլալուն համար, և միշտ սա խոսքերը կը լսե. «Ազգին ստակովը կապրիք, ազգին վրա բեռ եղած եք» գացե՛ք, կորսվեցե՛ք»։ Ա՜հ, Աբիսողոմ աղա, չէք գիտեր, թե ինչ կը քաշեն Պոլսո դասատուները. խեղճու—