Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Տասը տարիե ի վեր է, որ բարոյական դպըոցի մը մեջ ազգին վարժապետություն կընեմ։


— Ի՞նչ փույթ ինձի։


— Ի՞նչ փույթ անոր, արձագանգ տվավ Մանուկ աղան։


— Եվ իրավունք ունիմ, կարծեմ, ինձի համար տրվելիք ներկայացման ձեզի պես ազնիվ մեկն ալ հրավիրել։


— Ես պետք չունիմ։


— Ան պետք չունի, կրկնեց Մանուկ աղան։


— Եթե դուք օթյակ մը չեք ընդունիր, որո՞ւ ուրեմն տամ օթյակի տոմսակներն։


— Ուր ուզես, հոն տար, ատ իմ խառնվելու բանս չէ։


— Ատ իր խառնվելու բանը չէ՛, տղա՛ս, ըսավ Մանուկ աղան։


— Կաղաչեմ, մի մերժեք այս տոմսակն, եթե մերժելու ըլլաք, զիս փողոցներու մեջ խայտառակ ընելու պատճառ պիտի տաք։


— Գնա՛ բանդ, ես ձանձրացա այդ տեսակ խոսքեր մտիկ ընելե։


— Ան ձանձրացավ այդ տեսակ խոսքեր մտիկ ընելե, հարեց Մանուկ աղան։


— Ա՛հ, եթե ասկից ձեռնունաքն ետ դառնամ, իմ մահս պիտի տեսնեմ։


— Քեզ մտիկ ընելու ժամանակ չունիմ։


— Քեզ մտիկ ընելու ժամանակ չունի, ըսավ Մանուկ աղան։


— Մեկ ոսկիի բան է, ընդունեցե՛ք զայն, կաղաչեմ, մեծ հուսով եկած եմ հոս, պարապ ետ մի դարձունեք զիս։


— Դուրս ե՛լ, գնա՛, Աստվածդ սիրես, քե՞զ մտիկ պիտի ինենք հոս։


Սենյակին դուռը նորեն բացվեցավ, և մազերու մեջ ճերմակ ինկած՝ հիսունը անցած մարդ մը ներս մտավ հանկարծ և յուր խոսքերն Աբիսողոմ աղային ուղղելով՝


— Չե՞ս խպնիր դուն, հարցուր։