Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Հագուստներս ի՞նչպես են։


— Ընտիր։


— Ուրիշ ժամացույց մալ ունիմ, անիկա ալ կրնա՞նք մեկ կողմերնիս կախել։


— Մեկ ժամացույցը բավական չէ, ավելին ավելորդ է։


— Այս հագուստներուս համար հիսուն ոսկի տված եմ. անոնց խում աջին աղեկ և ընտիր ըլլալն ի՞նչպես պիտի հասկցվի պատկերես։

— Հոգ մի՛ ըներ, կը հասկցվի։


— Ընտո՞ր պիտի ցուցնես։


— Հանգիստ եղե՛ք։


— Չկարծվի սակայն, թե երկու ոսկինոց հագուստ է հագածս։


— Այդ մասին անհոգ եղե՛ք։


— Շատ լավ։


— Ես կերթամ անդիի սենյակն նախնական պատրաստություններս ընելու, քանի մը վայրկենեն հրամանքնիդ ալ հրամմեցեք։


— Շատ աղեկ։


— Եթե կ՝ուզեք, մինչև որ անդիի սրահը մտնեք, սափրիչ մը կանչել տանք, որ գա մազերդ ու պեխերդ սանտրե, շտկե և շտկռտե։


— Աղեկ։


Գործարանի պաշտոնյաներեն մին վազելով կերթա սափրիչ մը բերելու։


Քանի մը վայրկենեն կուգա սափրիչն, որ գլուխն ծռելով և ետ-ետ երթալով հարգանքներ կը մատուցանե Աբիսողոմ աղային։


— Եկուր սա մազերս շտկե, նայինք, կըսե Աբիսողոմ աղան։


— Պարտքերնիս է, կը պատասխանն սափրիչը։


— Աղեկ մը շտկե, որովհետև պատկերս հանել պիտի տամ։


— Գլխուս վրա։ Ա՜բ...