Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ես շատ կարևոևություն կուտամ գլխուս:


— Ինչու չտաք, վսեմապատիվ տեր... ա՜խ... եթե դուք չտաք, ո՜վ տա։ Ա՜խ... երանի թե ես ալ ուրիշ մտմտուք չունենայի և...


— Շտկռտե նայինք։


— Գիտեմ, որ ես հանցավոր եմ ձեզի բարի եկաքի չգալուս համար, բայց ի՜նչ ընեմ... պարագաները թող չտվին, որ կարենայի կատարել այդ պարտականությունս և այսօր երես ունենայի աղաչելու ձեր վսեմության, որ...


— Վնաս չունի, անիկա կսպասե։ ...Աղաչելու ձեր վսեմության, եթե կարելի է, հիսուն վաթսուն ոսկի մը... ես ալ ազգային սափրիչ մեմ։


— Ի՜նչ ըսել է՝ հիսուն վաթսուն ոսկի...


— Քնդրեմ, մի՛ բարկանաք, հիսուն վաթսուն ոսկի փոխատվություն մընեիք ինձ, որպեսզի այդ գումարն Բարիզ ղրկեի տղուս, որ այդ գումարով պարտքերը տար ու բժշկության վկայական առներ, գար ու քանի մը տարիեն վաստկեր ու տոկոսովն ձեզի հատուցաներ։ Բայց ի՞նչ օգուտ, որ այսօր երես չունիմ ասանկ առաջարկություն մը ձեզի ընելու, որովհետև բարի եկաքի չեկա ձեզի։ Եթե բարի եկաքի եկած ըլլայի ձեզի՝ համարձակություն կունենայի ձեզի աղաչելու, որ սա պզտիկ խնդիրքս կատարեիք, բայց քանի որ բարի եկաքի չեկա ձեզի՝ դուք ալ իրավունք ունիք խնդիրքս մերժելու, թեև ազգային արհեստավոր մըլլամ։


— Հիմա ատանկ խոսքեր մտիկ ընելու ժամանակ չունիմ, ինչ որ պիտի ընես նե, ըրե... աս ի՜նչ տարօրինակ քաղաք է. բարև, Աստծու բարին, փարատուր... մեկու մը բարև տալու չէ... տեր ողորմյա... տեր Աստված, մեղա... ամեն բան սահման մ՛ունի, էֆենտիմ... հասկցա... ժամ առաջ փախչելու է այս քաղաքեն...


— Կերևի, թե էֆենտին բարկացուցած են, ըսավ՝ ներս