Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մտնելով տարիքը հիսունին և վաթսունին մեջ կորսված քահանա մը։


— Աս չքաշվիր, տեր հայր:


— Ողջույն, օրհնած, թեպետև դուք զիս չեք ճանչնար. բայց ես ձերին ով ըլլալն շատ աղեկ գիտեմ... ի՞նչպես է, պատվական քեֆերնիդ աղե՞կ է։


— Շիտակը՝ աղեկ չէ։


— Աստված չընե. Աստուծով քիչ ատենեն ավելի աղեկ կըլլա։ Ձեզի հետ քիչ մը առանձին մնալ կուզեի։ (Սափրիչին) Քիչ մը դուրս կըլլա՞ք։ Ես քեզի համար ալ կը խոսիմ, էֆենտիեն կը հասկնամ խնդիրքդ և ես ալ կը բարեխոսեմ, որ ի նպաստ քեզի բան մընե։ էֆենտի, սափրիչնիս ալ, գիտեք ա՛, ազգայիններեն է, անոր ալ երակներուն մեջ Հայկա արյունը կեռա, անտես ընելու չէ զանոնք ալ... (սափրիչը կերթա): Ձեզի հետ մասնավոր և առանձին տեսակցություն մընել ուզելուս պատճառն սա է, որ հրամանքնիդ կարգվիլ կուզեք եղեր... և ինչո՞ւ չկարգվիք։ Իմացանե՝ շատ ուրախացա, և ինչո՞ւ չուրախանայի։ Ձեզիպեսներն կարգվելու են, որ ազգերնուս մեջ հարուստ տղաք շատնան։ Աղվոր աղջիկ կը փնտրեք կոր եղեր... և ինչո՞ւ չփնտրեք. ես ալ ձեր տեղն ըլլայի նե՝ ես ալ կը փնտրեի։ Ատակ ալ կուզեք կոր եղեր քիչ մը... ինչո՞ւ չուզեք, առանց ստակի կարգվիլն ալ, շիտակը, աղեկ բան մը չէ։ Արդ, ես իմ ձեռքիս տակն ունիմ անանկ աղջիկներ, որ թե աղվոր են և թե հարուստ։


— Շնորհակալ եմ, օր մը կը նայինք, աչքե կանցունենք զանոնք։ Եթե կուզեք, քիչ մը սպասեցեք, սա պատկերս քաշել տամ ու երթանք։ Շիտակը խոսելով՝ ես ուրիշ գործ չունիմ հոս, աղջիկ փնտրելու եկած եմ. քանի մօր պիտի մնամ, եթե կրցի գտնել կարգվիմ պիտի հետն ու առնես, պիտի երթամ, եթե չգտնեմ, դարձյալ պիտի երթամ, որովհետև հոս հանգիստ չեն թողուր զիս վայրկյան մը. ալ ձանձրացա։


— Իրավունք ունիք, ժամ տնակներն ալ գեշ են, էֆենտիս, դրամական տագնապ, տագնապ դրամական ամենուրեք կը