Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ամոթ է նե, չուզեր։


— Աս քեզի աղջիկ կը հավնեցնեմ։


— Շնորհակալ եմ։


— Տուր ինձի դուն սըկեց հիսուն ոսկի։


— Ատ ի՜նչ ըսել է։


— Տուր դուն ինձի հիսուն ոսկի:


— Ի՜նչու տամ։


— Ալլահ, ալլահ, տուր կըսեմ կար նե, հարկավ բան մը գիտեմ կոր. տեր ողորմյա, պիտի առնեմ, չպիտի փախչիմ յա:


— Չպիտի փախչիս, բայց...


— Կը վախնա՜ս կոր ինձի հիսուն ոսկի տալու, արդեն այնքան գումար մը պահանջող եմ ես քեզմե, ձեզի համար այնքա՜ն ծախքեր ըրած եմ:


— Այնքան ծախքե՜ր... ի՜նչ ծախքեր են անոնք...


— Մեկիկ մեկիկ չպիտի գրենք ա՛, տիկինը գիտե։ Բայց թողունք այդ խնդիրք հիմա:


— Ո՛չ, չթողուք այս խնդիրը հիսուն ոսկի... քա՜նի օր եղավ որ...։


— Մեկու մը պարտք ունեի, այսօր եկավ, նեղը խռթեց զիս, և եթե այդ գումարը չվճարեմ, տունեն պիտի հանեն մեզի։ Ասիկա ինձի համար ամոթ է, քեզի համար ալ պատվաբեր բան մը չէ. տուր սա հիսուն ոսկին, հաշիվը կը կարգադրենք վերջը։


— Ի՜նչ խայտառակություն է աս...:


— Աղջիկ գտնամ նե՝ միջնորդչեք չպիտի ուզեմ ես քեզմե. տուր սա հիսուն ոսկին։


— Ինչո՜ւ տամ... ի՜նչ ըրի ես քեզի...


— Կը ցավիմ, որ խոսք չեք հասկնար կոր. քեզի ինչ կ՝ըսեմ կոր նե, ան ըրե, ինչո՜ւ չես տար կոր սա հիսուն ոսկին:


— Չեմ տար, տունեդ ալ կ՝ելնեմ, կ՝երթամ։


Եվ խոսելով դեպի տուն կը քալեին։


— Հիսուն ոսկին ալ մեծ բան մ՚ըլլար, որ չեք ուզեր կոր տար Իրավ որ ես ձեզմե չէի հուսար։