Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՅ ՏԻԿԻՆՆԵՐՈԻՆ ԵԿԱԾ ԹԵԼԵԿԲԱՖՆԵՐԸ

Բրուսիացի կտրիճները քիչ մը պաղ առնելով հարբուխ եղեր են նե ալ երեկ գիշեր պառկելու ատեննին օխլամուր խմեր, ոտքերնին ալ Սենի մեջ ջուրը դրեր, անանկ պառկեր- են, աս առտու աղեկ են եղեր։


— Ֆրանսըզները Բարիզի մեջ անանկ թուռշի մը գրեր են եղեր որ բրուսիացիները համը նայինք ըսելնուն պես սանճիե մը բռնվին ու ճաթին պիտի եղեր։


— Բարիզի մեջ ֆրանսըզները միսերնին կերեր հատցուցեր են, ետքը քաղաքին դուռներուն մեկը բացեր առջևը քիչ մը կանանչեղեն լեցուցեր են, բրուսիացիներուն ձիերը աս տեսածնուն պես յուլարնին բրցուցեր փախեր, Բարիզ են եկեր, անոնք ալ դուռը գոցելնուն պես ձիերը բռներ մորթեր աղվոր մը քեպապ ըրեր կերեր են։


— Ֆրանսըզներուն կյուլլեներեն մեկը ծերուկ բրուսիացիի մը ոտքին մեկը մինչև ծունկը առեր տարեր է։ Ծեծը լմննալեն ետքը ճերրահը եկեր աս մարդը տեսեր է, անդին ասդրն ինկեր հեմեն անոր սրունքին ու ոտքին նման կտրած սրունք մը գտեր, բերեր տաք տաք աս մարդուն ծունկին փակցուցեր է։ Մարդը քանի մը օրեն ետքը ոտքի վրա ելեր քալեր է. բայց նայեր է որ քանի մուզիքա կը չալվի նե՝ ան ծունկը կը խաղա, գացեր վիրաբույժին ցուցըցեր է. ան ալ երկան բարակ քննելեն ետքը հասկցեր է որ իր ադ բրուսիացիին փակցուցած սրունքը ֆրանսըզի մը սրունք է եղեր։


ՏԵՂԱԿԱՆ ԼՈԻՐԵՐ

Տեղական թղթատարությունը իր թղթատար պաշտոնյաներեն ձանձրացած ըլլալով՝ ամեն սիմիթճիներուն պատվիրեր է որ կաղանդին որչափ խուշ խումրի շինեն նե մարդու չծախեն։ Ինքը ծախու պիտի առնե ու ամեն նամակ և լրագիր անոնց ձեռքով պիտի ղրկե եղեր։


— Կըսեն թե Սուլթան Պայազիտի ճամիին մեջ ուրիշին ողորմությունով ինքզինքն ու շատ մը խումրիներ կերակրող ծերը առաջարկություն ըրեր է որ քաղաքին տեղական թղթա-