Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առանց Պիսմարքի խոսքին ականջ կախելու, որ դեսպանաժողովո հաջողությանը վստահ չէ։


Թեպետև մեզի չիյնար ձեզի խրատ տալ, բայց խոնարհաբար սա խրատը կուտամ ձեզի, որ աշխատիք դեսպանաժողովին դրան քովը Ավստրիո դեսպանը չնստեցնել, որպեսզի դուռը հազար անգամ չբանա, չգոցե։


Պարսկաստանի շահն ալ իր սահմանագլուխը զորք ղրկեր է չեզոքություն պահելու համար։


Պարսկաստանի շահն ալ անշուշտ այն ատեն պատերազմի պիտի մասնակցի, երբ յուր թեմպեքիներուն շահը վնասվի։


Ինձի այնպես կը թվի, որ եթե կռիվ մը ծագի՝ շահը չվնասված տերություն մը չպիտի կրնանք գտնալ։


Ավստրիա Քլեքի նավահանգիստը նորեն գոցեր է։


<34>

Կրկնությո՜ւն... կրկնությո՜ւն... ի տես... ի տես...


Քու ատենախոսությունդ շատ սիրեցի, ով Պիսմարք, կը խնդրեմ, որ եթե ձանձրություն չըլլար՝ անգամ մալ կրկնես ատ ըրած խոսքերդ։


Կրկնությո՜ւն...


Սրսսսթ... լռությո՜ւն... մտիկ ընենք։


«Հույսերնիդ բոլորովին մի՛ կտրեք, կրնա ըլլալ, որ խաղաղությունը պահվի»։


Լեզուդ սիրեմ. շարունակե՛։


«Իսկ եթե պատերազմ հրատարակվի, հավանականաբար Ռուսիա ու Թուրքիա քիչ ատենեն պիտի հոգնին. այն ատեն պիտի միջամտեմ ես և պիտի հաջողիմ ավելի արդյունք ձեռք բերել»։