Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իմ կարծիքս ալ աս է. չհոգնած մարդու խոսք հասկցունելը քիչ մը դժվար է։ Շարունակե՛, կաղաչեմ։


«Այսօր Ռուսիո խրատ տալը անօգուտ է»։


Այդպես է, խոսք չհասկնար։


«Եթե Ավստրիա ստիպվի կռվույն մասնակցիլ ու իր գոյությանը վնաս մը տեսնվի՝ իմ պարտքս է, իմ բարեկամ Ավստրիո ապագան ապահովել»։


Խեղճին անանկ ապտակ մը զարկիր, որ մատվըներուդ նշանները Ֆրանսուա Ժոզեֆին երեսներուն վրա դեռ կեցած են։ Շարունակե՛։


«Ավստրիա չէ այն չափ տկար, որչափ որ կը կարծվի»։


Այո՛, այնչափ տկար է, որչափ որ չկարծվիր...


Դեռ առջի օրը այս իշխանը Ռուսիո համակիր ըլլալը կը հայտներ, այսօր ալ Ավստրիո՝ յուր բարեկամին ապագան ապահովելու խոսք կուտա։


Իր բարեկամին, Ավստրիային ապագան պիտի ապահովե... Պիսմարք... սա Պիսմարքը... մեր ճանչցած Պիսմարքը...


Այս խոսքը Ավստրիո համար բարեգուշակ չէ. արդյոք խեղճին ապագան խնդրոց կա՞րգը կ՝ուզե անցունել Պիսմարք... դուն ի՞նչ կըսես, եղբայրս Անտրասի։


Ե՞ս ինչ կըսեմ, ես կըսեմ, որ Պիսմարքին սա ապագաս առ ու պահն ըսելը գինեմոլի մը սա օղին առ ու պահե ըսելեն մազի չափ տարբերություն չունի։


Պասիրեթ, որ անվամբ միայն լրագիր է, այս օրերս նորեն րամազանի մտավ, որովհետև նորեն սկսավ առանց խորհելու և դատելու խոսիլ։


Պլաք պեյը պարտավոր է, կարծենք, այս Պասիրեթին օրացույցեն կամ րաժազան ամիսը վերցունել, կամ րամազանի մեջ Պասիրեթը վերցունել. որպեսզի իր պաշտոնը հավատարմաբար կատարած ըլլա... Պլաք պեյը։


Պասիրեթ լրագրին ան Պասիրեթ խմբագիր Ալի էֆենտի Տրապիզոնի ծանուցյալ խազըքի վրա հոդված մը հրա-