Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տարակելով՝ առանց կարմրելու կըսե, թե հանցավոր պաշտոնյան միայն ապտակ մը զարկած է և ուրիշ բան մը ըրած չէ, մինչդեռ քննությունը հաստատած է, որ խազըխի մասին գրվածները ստույգ են։


Պասիրեթի այսպես խոսելովը ճշմարտությունը չհաղթվիր, միայն հայ ժողովրդյան մեջ սա համոզումը կը գոյանա՝ թե Տպագրական տեսչությունը ճշմարտախոս հայ խմբագիրները կը պատժե ու ստախոս թյուրք լրագրաց աչք կը գոցե։


Փափագելի էր, որ Տպագրական տեսչությունը ժողովրդյան մեջ ծագելիք այս համոզումը ժամ առաջ մեռցուներ...


Աստվածդ սիրես, շիտակ զրուցե՛, պարոն Կլատսթըն, սա պուլղարաց վրա հրատարակած տետրակեդ քանի՞ հազար ոսկի վաստկեցար։ Մի պահեր ինձմե, համոզված եմ ես, որ աղեկ ստակ կոտրեցիր, որովհետև, եթե վնաս ըրած ըլլայիր՝ հիմա ալ հունաց խնդրույն վրա բան մը գրելու չէիր պատրաստվիր։


Աթենքի համալսարանի տնօրեն պարոն Հոքինոսին ղրկած նամակիդ մեջ հետևյալ տողերը կարդացի.


«Կապահովեմ զձեզ, թե ձեր խնդիրը հույժ կզբաղեցունե իմ միտքս։ Միտք ունիմ այս նկատմամբ բան մը գրել և կը հուսամ՝ թե պարապ տեղը աշխատած չպիտի ըլլամ», ու մտքես ըսի.


Եղբայր Կլատսթընը քանի մը հազար ոսկի ալ մեկդի պիտի նետե։


Պարոն Կլատսթըն, հունաց վրա գրելիքդ գրե լմնցուր, ու հայոց վրա ալ բան մը գրե՛։ Ասկից տեղեկություններ կուտամ ես քեզի, բայց բաժին մալ ինձի տալու ես։ Ետքը գործերնուս գա նե՝ հրեից վրայոք ալ տետրակ մը կը հանենք, քիչ մալ անկից կը շահինք, բարի եկար, հազար բարի։


Եթե դործերնիս հաջողի՝ մեկ ազգին վրա երկերկու տետրակ կը հրատարակենք, ամեն օր կը հրատարակենք։