Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առավոտ կըլլա՝ թագավորը կելլա և ինքնիրեն կըսե.


Նայինք այսօր քանի նախարար պաշտոնի պիտի կոչենք ու պիտի հրաժարեցնենք։


Այս խոսքը դեռ բերանն է և ահա Տելի Յորկին կը ներկայանա։


— Ի՞նչու համար չեք ընդունիր։


— Չեմ կրնար։


— Նոր պաշտոնեություն մը կազմե՛։


— Ձեռքես չգար:


— Աաղաչեմ, բան մը ըրե, լմնցուր ու ան ու աս մի ղրկեր վրաս։


— Չեմ...


— Կը հրամայեմ:


— Ըթեք հապա, սիրտը կը հատնի կոր նե... կըսե թագուհին։


Տելի Յորկին վերջապես կընդունի պաշտոնեություն կազմելու պաշտոնը և թագավորը շունչ կառնե.


Կը բարեմաղթենք, որ Տելի Յորկիին կազմելիք պաշտոնեությունը խելացի ըլլա:


Միքայել Մելիքոֆ զորավարը, որ ինչպես կըսե Մասիս, անվամբ միայն հայ է, էջմիածին երթալով՝ վեհափառ Կաթողիկոսին հետ տեսնվեր է։


Միքայել Մելիքոֆ զորավարը, որ ինչպես կըսե Մասիս. անվամբ միայն հայ է, վեհափառ Կաթողիկոսին հետ ճաշելեն ետքը, նորին վեհափառության առջև զորահանդես մը ըրեր է։


Միքայել Մելիքոֆ զորավարը, որ, ինչպես կըսե Մասիս, անվամբ միայն հայ է, զորահանդեսեն ետքը մեկներ է։


Սա Ֆրանսային լռությունը ձեզի զարմանք չպատճառեր կոր։


Աշխարհ տակն ու վրա կըլլա կոր, անոր հողն անգամ չէ, բայց ինչ կըսես կոր նե՝ դեմ ալ չգար կոր։