տարությունը իրեն ու իր խումրիներուն տրվի։ Ասոր համար ալ տարին 2000 լիրա պիտի տան եղեր, սակարկությունը լմնցեր է, հիմա այս մարդեն երաշխավոր մը կուզվի եղեր որ թե ինքն և թե իր խումրիներր իրենց հանձնված նամակները ճանբան բանալիք ու կարդալիք չընեն։
— Հնդկաստանի թագավորները մեջերնին դաշնադրություն
մը ստորագրեր են որ կոկորդիլոսաց ազգը բնաջինջ
ընեն։
ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ
Այս օրերս մեյմը պաղ մեյմը տաք փլելուն՝ շատերուն ստամոքսը ավրըվեր է։
— Արժանահավատ բժիշկ մը կը հաստատե թե այս
օրերս շատ աղջիկներու կռնակեն լսեր է որ թոքերու վրա
հրաբուխ երևան ելեր է։
— Սուրբ Հակոբի շաբթեն իվեր ֆասուլյան ու բախլան
անդադար իրար կը ռմբակոծեն եղեր։
— Անցած գիշեր տեղ մը մուզիքա կը չալվի կոր եղեր,
չորս ամսվան աղջիկ մը այնչափ շատ խաղացեր է եղեր որ
մայրը ուրախութենեն քիչ մնացեր է, մարի պիտի եղեր։
ՀԵՌԱԳՐԱԼՈԻՐՔ
Անոթութենեն կը մեռնինք կոր։
Բոլորովին իրար խառնվեցանք ու կերինք կոր։
Մեզ ամենքնիս ալ կտոր կտոր կը ջարդեն կոր։
Ալ, դիմանալու կարողություննիս չմնաց, խաշխըշուքի եկանք։
Հարված մը կրեցինք ու ամեն մեկերնիս մեկ մեկ դի տարտըղնեցանք։