Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ողջ եղիր, գործիս գա նե՝ կը թողո՞ւմ որ երթաս...


— Ինձի ուրիշ տեղ մի՛ ղրկեր...


— Ուր երթաս նե՝ չորս հարյուր տրամը մեկ օխտ է, աման կառնես՝ բայց աս ապրանքը չես կրնար առնել, վերջեն դարձյալ կուգաս ինձի և ավելի գին կուզեմ։


— Մնաք բարով։


— Երթաք բարով։


Այսչափ պնդել պոն մարշեի մեջ անգամ չկա...


Բայց միշտ հուսանք, որովհետև քաղաքականության մեջ բրի ֆիքսով առևտուր չըլլար...


Հունաց թագավորը, ինչպես հայտնի է, առաջարկած էր տելի Յորկիին, որ նոր պաշտոնեություն մը կազմե։


Տելի Յորկին ընդունելով այդ առաջարկությունը կը կազմե այդ պաշտոնեությունը, որ կես ժամու չափ պաշտոն վարելեն ետքը՝ կը հրաժարի։


Ինչո՞ւ։


Որովհետև ազգային ժողովը այդ պաշտոնեությունը չէ վավերացուցեր։


Տելի Յորկին հիմա պզտիկ իյնալով՝ երդում ըրեր է մեր մալ Գեորգ թագավորին չվանովը հորը չիջնալ. և իրավունք ալ ունի, ինչու որ ժողովին ընտրածը թագավորը կը մերմե, թագավորին ընտրածը ժողովը կը հրամարեցունե։


Այս վիճակին վերջ տալու համար մենք կառաջարկենք, որ թագավորն իրեն համար զատ պաշտոնեություն մը ունենա, ժողովն ալ իրեն համար ուրիշ պաշտոնեություն մը ընտրե. եթե անհնար է այս՝ թող Հունաստանը քիչ մը ատեն առանց պաշտոնեության կառավարվի։


Հրեայք ալ ուրիշ ազգաց պես խոսք չհասկցող են եղեր... ասոնց ըսվեցավ անցյալները, թե դուք ալ ուրիշ ազգաց պես իրավունքներ պիտի, ստանաք, մինչև անգամ Թատրոնին մեջ