Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ես ալ ըսիք թե խելոք նստեցեք, դուք ալ պիտի մասնակցիք Թուրքիո մեջ ըլլալիք բարենորոգմանց. այնպես ըսի, որպեսզի խոսք մը պակաս ըլլա։


Ասոնք զմեզ մարդու տեղ չդնելով այս անգամ իսրայելյան ընկերության միջոցով Ֆրանսայի կառավարության կը դիմեն և նորեն կը խնդրեն, ինչ որ արդեն իրենց խոստացած էինք։


— Ուրիշ ազգաց տրվելիք իրավունքեն մեզի ալ տրվի։


Հասկցանք, ուրիշ ազգաց արվելիք իրավունքեն ձեզի ալ պիտի տրվի։ Մի՛ կարծեք, որ ուրիշներուն տրվելով իրավունքները կը հատնին ու ձեզի չմնար, փառք Աստուծո, հիմա իրավունքեն շատ ի՞նչ կա, ամենուս ալ կը բավե։


Եթե ես կառավարության տեղն ըլլայի՝ ամեն օր մենք ալ կուզենք խոսքեն բարկանալով՝ կը դառնայի կըսեի.


— Հպատակաց մեջ խտրություն չկա, ամենքնիդ ալ հավասար եք իմ առջևս և այս հավասարությունը չավրելու համար որոշեցի, որ և ոչ մեկերնուդ իրավունքներ տրվին. բաներնիդ գացե՛ք։


Պիսմարքի ատենաբանությունը Անգղիո մեջ ալ գոհություն պատճառեր է, մինչդեռ միայն հոն դժգոհություն պատճառելու էր։


Անգղիա սկիզբեն ի վեր մեզի պաշտպան կը կանգներ։ Պիսմարքն ատ հնաբանության մեջ կըսեր, որ թույլ չպիտի տա Անգղիո՝ Թուրքիո օգնել, այս խոսքին վրա Անգղիա գոհություն կը հայտնե։ Ըսել է թե Անգղիա մեզի օգնելու հոժարություն չունի եղեր, բայց հայտնապես ըսելու ամչնալուն համար սպառնալիքի մը կսպասե եղեր, որ զինքն արդարացնե ըսելով.


— Ի՞նչ ընեմ, ես կուզեի օգնել, բայց Պիսմարքը թող չտվավ։


Շնորհակալ ենք։