Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Տարոսը ձեր գլուխը պիտի ըսեն։


— Կեցի՛ր նայինք, մենք տակավին պզտիկ ենք։


Ձեր շահուց սիրույն համար ըլլա, ըսե՛ք ինձի, ով դիվանագետք, ե՞րբ պիտի կատարվի այս արարողությունը. ըսեք, որովհետև հետաքրքրութենես գիշերները քունս կը փախչի կոր. առտուները ուշ կարթննամ ու գործես ետ կը մնամ կոր...


Վաքըթ լրագիրն ալ սկսավ հսկայաքայլ հառաջադիմություն ընել, առջի օրվան ըսածը, երկրորդ օրը հետս կոչելու մեջ։


Չորեքշաբթի օրը կըսեր.


«Մեր առած տեղեկությանցը նայելով՝ օսմանյան զորաց թիվը 600 000 պիտի ըլլա»։


Հինգշաբթի օրը կը հրատարակեր.


«Վերջեն քաղված ստույգ տեղեկությանց նայելով զորաց թիվը 800000 պիտի ըլլա եղեր։


Երեկ կ՛ըսեր.


«Ամենահավատարիմ տեղե մը առած լուրերնուս նայելով զորաց թիվը 1200000 պիտի ըլլտ եղեր»։


Կարծենք, վաղվան ստույգ աղբյուրներե առած լուրերը առջի ըսած լուրերը պիտի ջրեն:


Սա Անգղիո հասարակաց կարծիքը իմ հովանոցիս կը նմանի կոր, հովը քիչ մը սաստիկ փչելուն պես՝ մյուս կողմը կը դառնա կոր...


Ներեցե՛ք, այս նմանությանս, ազնիվ անգղիացիք, բայց զրուցեցե՛ք ձեր հասարակաց կարծյաց, որ քիչ մը հաստատամիտ ըլլա և ո՛ր տեղե որ շահ տեսնա՝ այն կողմը չդառնա... օրը հազար անամ։


Հազիվ կարդացած լմնցուցած էի այն հեռագիրը, որ կը ծանուցաներ, թե ձեր հասարակաց կարծիքը մեր կողմը դարձած է, ձեռքս տվին ուրիշ հեռագիր մը, որ կը հայտներ, թե