Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձեր հասարակաց կարծիքը նորեն բարեհաճեր է Ռուսիո կողմը դառնալու։ Հիմա կիմանամ, որ ձեր հասարակաց կարծիքը երեսը մեզի, կռնակը Ռուսիո դարձուցեր է, պատվիրեցե՛ք իրեն, որ միշտ ասանկ մնա, ինչու որ մեզմե չարիք մը տեսած չէ, և մենք ալ սիրով կուզենք տեսնել յուր երեսը։


Բայց շատ անգամ ձեր կարծիքը այնպիսի դիրքով մը կը նայի, որ իր երեսը թե մեզի դարձած կըլլա և թե Ռուսիո։ Ա՛րդ, կաղաչե՛մ, ըսեք ինձի, ձեր հասարակաց կարծիքը Յանոսի աղա՞ն է և եթե է՛, որչափ կը նմանի յուր հորը։


Ասոնց ամենն ալ պարապ խոսքեր են, ընթերցո՛ղ, մենք նայինք, որ սա քրիստոնեից վիճակը ժամ առաջ բարվոքի և գրպաննուս մեջ քանի մը ոսկի տեսնանք։


Երբ ձեռքս գրպանս կը խոթեմ և ունայն դուրս կը քաշեմ, կըսեմ. քրիստոնեից վիճակը շատ գեշ է, հայր Կորչաքոֆ։


Ոչ ոք կը խորհի մեր գրպաններուն վիճակը բարվոքելու, որ քրիստոնեից վիճակեն ավելի պետք ունի բարեկարգության։


Եվ մեզի կըսեն, սպասեցեք և հուսացե՛ք։ Ինչ օգուտ, որ հացագործ Մարգարը տգետ ըլլալով գրագիտական լեզվեն չհասկնար կոր...։


<38>

Իմացա՞ք սա բարբարոս կրակին Վանա մեջ գործած անիրավությունները, ամբողջ շուկան մոխիր դարձունելեն ետքը շատ մը ապրանքներ առեր փախեր է։


Կրակին այրելու հատկությունը գիտեինք, բայց գողնալու հատկությունը չէինք գիտեր, արդյոք քյուրտերը իրենց փոխանորդ կարգեցին կրակը և անոր միջոցավ պիտի գործեն ասկից ետքը։


Չկրցինք տակավին ստույգ տեղեկություններ քաղել, գիտնալու համար, թե այս նորահնար կրակը ուրիշ ինչ անի-