Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ղոքենք ուրիշ հպատակաց տրվելիք ինքնօրինությանց դեմ և կը պնդենք, որ իրավանց հավասարությունը ընդհանուր ըլլա։

Նախադահ ձկանց ժողովո
Վահանաձուկ


<39>

Վանեն հետզհետե հասած հեռագրալուրք այնպես կը լուսավորեն Վանա խնդիրը, ինչպես որ իտարե ֆիթիլին կը լուսավորե դրացվույս քոնիզման՝ երբ եղը հատնի մեջը։


Կառավարության ստացած հեռագրալրոց նայելով զորաց ոչ թե պատիժ՝ այլ մեյ մեկ պատվանշան տալու է, որովհետև ասոնք անձնվիրաբար բոլոր խանութները պարպեր ու մեջի ապրանքները առեր տարեր են, որ կրակի զոհ չըլլան։


Որչափ աղեկ կըլլար, եթե շուկան ալ առնեին տեղ մը տանեին։


Պատրիարքարանի ընդունած լուրերուն նայելով՝ զորքերը ուրիշներու հետ միաբան սիրով, շուկան կրակի տվեր են ու վաճառականներն կապտեր են իրենց ապրանքեն։


Ըստ մեզ՝ ասիկա փորձ մէ, զոր ընել անհրաժեշտ էր կամ իմանալու համար, թե զորքերը ինչպես զինուց՝ այնպես ալ ավարառության մեջ ըստ կարի հաջողակ են և պիտի կրնան թշնամվույն քաղաքները մտած ատեննին թշնամին կողոպտել, ինչպես որ օրեն է ամեն տեղ, և կամ թե Աստված չընե, եթե քաղաք մի պարպել հարկ ըլլա՝ պիտի կրնա՞ն դյուրավ գլուխ տանիլ իրենց այս տխրառիթ պարտավորությունը։ Այո երկուքեն որն ալ ըլլա, կրնանք ըսել, որ զորքերը. գոհացուցիչ կերպով հաջողած են այս փորձին մեջ. ժամվան մը մեջ Վանը պարպեր լմնցուցեր են։


Փորձին ըսելիք չունինք, բայց տեղը գեշ ընտրեր են. որովհետև այն տեղը միայն հայ և Իսլամ եղբայրներե բնակված ըլլալով վնասը ոչ թե թշնամվույն՝ այլ հայ և Իսլամ եղբայրներուն վրա կը ծանրանա, քանի մը օրեն հավասար իրավանց տեր ըլլալիք եղբայրներուն վրա։


Կառավարության ուշադրությանը ներկայացնելով բարեխնամ ժողովրդյան այս դժբախտությունը՝ կը հուսանք, ինչ-