Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ալ, հաջողին՝ Պոլսո բոլոր բնակիչները երեսփոխան պիտի ընտրվին:


— Քեզի աղաչանք մը ունիմ, Թորոս աղա, կըսեր երեկ Համբարձում աղան։


— Ի՞նչ է աղաչանքդ:


— Շուկայի մեջ ունեցած խանութներդ իմ վրաս դարձո՛ւր։


— Ինչո՞ւ, ես զավակ ունիմ։


— Զավակներդ քեզի մնան, խանութներդ քանի մը օրվան համար վրաս դարձո՛ւր:


— Ինչո՞ւ։


— Որպեսզի կարենամ երեսփոխան ընտրվիլ, որովհետև ստացվածք չունեցողները չպիտի կրնան ընտրվիլ։


— Աղեկ ա՛, ես կըլլամ երեսփոխան։


— Բայց դուն լեզու չունիս բերնիդ մեջ:


— Օրենքը չըսեր կոր, որ լեզու չունեցողը երեսփոխան չպիտի ընտրվի, այլ ստացվածք չունեցողը։


Համբարձում աղան այս պատասխանին վրա տրտում, տխուր տունը կերթա և բարկութենեն կնիկը կը ծեծե։


Ծափս հարե՛ք... նախնական դեսպանաժողովն յուր նիստերը լմնցուց։


Հիմա վերջնականը պիտի սկսի այսօր կամ... երեկ։ Նախնականը՝ որ այսչափ մեր սիրտը հատցուց, վերջնականը արդյոք ի՞նչեր չպիտի ընե։


Պտըտած զրույցներուն նայելով՝ նախնականը ինքնիրենը փեսա եղեր է, ամեն բան լմնցուցեր է, գործը մնացեր է յուր սիրտը աղջկան բանալ:


Նախնականին մեջ տերությունք փոխանակ Ռուսիան Թուրքիո հետ համաձայնեցնելու, իրենց մեջը համաձայներ են:


Շիտակը՝ աղեկ միջոցներու դիմած ենք եղեր։