Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուրախ ենք, որ ընդհանուր բարենորոգմանց միջոցին ձիերուն և էշերուն ալ վիճակը նկատողության առնվելով՝ որոշվել է, որ ձիերը ուրբաթ օրերը և էշերն ալ կյուրակե օրերը գործե քաջվելով հանգիստ ընեն:


Հանգիստ ընելնուն վրա ըսելիք մը չունինք, նամանավանդ շատ անգամ մենք ալ առաջարկած ենք զայն, բայց միույն համար ուրբաթ և մեկալին համար կյուրակե օրերը հանգստյան օր սահմանելը կարծենք կենդանյաց չափեն ավելի ազատություն տալ ըսել է. որով կյուրակե օրը բռնող էջը կրնա վաղը պնդել, որ մեր ուրիշ կյուրակիներուն ալ մասնակցի, մեր տոնախմբությանց ալ խառնվի, մանավանդ որ Ծաղկազարղի պատմությունը անգամ մը իմանա նե՝ գլուխը կտրես նե՝ շաբաթներով տեղեն չշարժիր և հավանական ալ է, որ յուր անցելուլն փառավոր հիշատակներովը հպարտացած՝ ամեն կյուրակե առտու իր տիրոջը հետ ընկերացար եկեղեցի գա ԱՐԻ մտիկ ընե:


Ավելորդ չենք համարիր հիշեցնել, որ այս որոշման մեջ հավասարության դեմ ալ գործված է:


Հրեայք, որ ուրիշները ծաղրելու առիթ կը փնտրեն, կյուրակի օրերը դիտմամբ էշերու քով պիտի երթան և պիտի ըսեն.


— Թջվառական, այսօր ձեզի կյուրակի է, հե՜ե՜... Աստված տա... քրիստոնեություն է...


Հրեից այս երգիծանքեն խալսելու համար խոնարհաբար կառաջարկենք, որ դռնե ջորիներն ալ շաբաթ օրերը հանգիստ ընեն, որպեսզի իրարու ըսելիք չունենանք և հավասարությունը ախոռներուն մեջ իսկ տիրե։


<41>

Ի՞նչ պիտի ուտենք։


Տեսա՞ր կարևոր խնդիրը, ասոր վրա մտմտալու է:


Մարքի տը Սալիզպրիի ինչ ընելիքը գիտնալե առաջ կուզեմ գիտնալ, թե իմ մեծապատիվ հացագործ էֆենտիս վաղը առտու հարյուրնոց հացը ինձի քանիի՝ պիտի բարե-