Սաղմոս, Քերական ուրիշ մալ ուրիշ կերպ կը պատմե իբր այն թե, այսպես շաբթե շաբաթ ձգելով, պատվավոր անձինք կարծվելով, Փունջի հետ բարեհաճելով, մեծագույն մաս չըլլալով, մեկ քանի կողմանե բողոքներ ըլլալով և շթափանցելով, միանգամայն երեսփոխան ըլլալով, նավակատիքը օղիով կատարելով, բերնեն ելածը չգիտնալով, կան ոմանք ալ, որ կուզեն մեզ հավտացնել թե միջամտութենե զրկվիլն նավավարաց մեկն 6 ղուրուշ ուզեր է, կառավարության կողմանե պաշարվեր, վարժարանի և գերեզմանի մը շինության համար պատասխանի անգամ արժանի չեն ըլլար. ըստ լրագրական օրինակաց Ը. հոգվածույն կը ծախվի կամուրջի գլուխը զբոսարանը և Պարաքան, մաքսատան դեմ ի սուճիին խանութները։
Այս ըսածներես հայտնի է երևի որ քաղաքականությունը
անհասկանալի վիճակին մեջ կը գտնվի. ինչո՞ւ ըսես նե,
միայն շաբաթ օրերը կը հրատարակվի. տեղական ու գավառական թղթատարության ծախքն ալ խմբագրությունը պիտի
վճարե։
Գալ անգամ ավելի երկարորեն կը խոսինք. ընթերցողները
այսօրվնե պատրաստվին։
ՀԵՌԱԳՐԱԼՈԻՐՔ
<4>
Անվեռսայի մեջ Քոլերան երևան ելեր Է։
Էնտեբանտանս Պելժ Անվեռսայի մեջ Քոլերան երևան չէ ելեր, կըսե։
Պարոն Սրուբլինա, որ ժամանակով ժողովք մէր, սեպտեմբերի առաջին օրվան համար ժողովքի հրավիրվեր է (տես Օրագիր, թիվ526):
Պարոն Տը Պայսթի վիճակը գեշնալու վրա Է։