Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ոսկին ըսես նե՝ հետը խոսք չըլլար, գլուխը առեր կերթա։


Այսօր հարյուր ութսուն, վաղը երկու հարյուր, հետևյալ օրը երեք հարյուր, օր մալ եթե լուր կամքին թողվի, մինչև հինգ հարյուր պիտի երթա բարեխնամ կառավարության կամացը հակառակ:


Տեսա՞ք ժողվելու և պահելու բանը, ոսկի պահելու է եղեր. բայց ո՞վ գիտեր, թե այսչափ պիտի բարձրանար։ Մենք ալ շատ անխոհեմություն ոսկի պահելու տեղ հին Թատրոնները ժողվեցինք պահեցինք։ Ապուշ, ըսեր մեկը, սա Թատրոնները ոսկի չընե՞ս, ինչո՞ւ պահեր ես։


Ըսող չեղավ ալ չէ, բայց մենք չհամոզվեցանք. մեր համառության պատիժը քաշենք հիմա, որ սորվինք։


Նմանություններուն քիչ մը ուշադրություն ըրեք, պարոն Լեվընթ Հերըլտ։


Կըսեք, թե երկու տերությունները (Թուրք և Ռուս) իրարու բարկությամբ նայող երկու շուներու պես իրարու վրա պիտի հարձակին։


Կարծեմ անոնք ո՛չ իրարու վրա կը հարձակեին և ո՛չ ալ զիրար կը պատռեին եթե կրակի վրա եղ լեցնող լրագիրներեն ոմանք անոնց քըս, քըս, քըս չըսեին։


Ինչ որ է, նմանություններնուդ քիչ մը ուշադրություն ըրեք ասկից վերջր. ըստ իս նմանություննիդ ավելի ճիշտ կըլլար, եթե կամ մին կատվի նմանցնեիք, որովհետև այս երկու տերությունները ի վաղուստ անտի իրարու հաշտ աչոք չեն նայած, կամ երկուքն աք առյուծի նմանցունեիք։


Սըր Հենրի էլիոթին հիվանդատեսի երթա՞նք... տկարություն ունի եղեր, դիվանագիտական ասպարեզեն մշտնջենական կերպով պիտի քաշվի եղեր։