Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ավելորդ է ըսել, որ եթե ասկից առաջ քաշվեր՝ այս ար կարության ենթակա չէր ըլլար, բայց սա հասկնալ պետք է, որ մարդս հիվանդանալուն պես արվեստը բոլորովին ձգելու է։


Ոչ դիվանագետ մարդիկ շատ անգամ հիվանդ կըլլան, և ըռնտնալնուն պես նորեն խանութնին կերթան, արդյոք դիվանագետ մը անգամ մը հիվանդնալուն պես ալ յուր ասպարեզեն մշտնջենապես քաշվելո՞ւ ստիպված է։


Ակամա բժիշկին ահավասիկ ակամա հիվանդ մը...


Վարդովյան էֆենտիին կամ ավոր գրվելուն վրա ի՞նչ կարծիք ունիք։


— Սա կարծիքն ունիմ, որ բանակին մեջը ներկայացումներ տալով զորականաց բարոյական դաս պիտի տա։


— Ես ալ սա կարծիքն ունիմ, որ դերասաններուն պարտական ինկած ըլլալովն անոնց ձեռքեն խալսելու իբրև միակ միջոց զինվոր գրվիլը արժան դատեց։


Ես կըսեմ, թե Վարդովյան էֆենտին հայրենասիրական զգացումներով վառյալ այդ որոշումը ըրած է. սակայն չգիտեմ, թե միշտ կառքով պտըտելու վարժված մեկը, յուր մուրուքը սպասավորին սանտրել տվող մեկը, ինչպե՛ս կընա զինվորություն ընել, ուրիշ բան է, եթե սետեայով երթա պատերազմ և ամսականով մեկը բռնե յուր սուրբ անոր քաշել տալու համար։


<42>

Հաշտության զրույցները մեծ տպավորություն ըրին հայ ազնվականաց քաջասրտության վրա. ամենքր նոր ուժ զգեցան կարծես, ամենքը պատերազմիլ կուզեն...։ Արդեն Օրթա գյուղի մեջ քսանի չափ հայ ազնվականներ իրենց կամոքը քաղաքապահ զինվոր գրվեցան, որոնց զորապետը պիտի ըլլա եղեր մեծապատիվ Թագվոր էֆենտի Պարտիզպանյան, որուն քաջությունը արդեն ծանոթ է յուր կոտորածներովը՝ զորս