Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ըրած է տաճկերենե ֆրանսերենի թարգմանությանցը մեջ։ Մարդ կուզեմ, ուժ կուզեմ, սիրտ կուզեմ ասանկ խումբի մը դիմադրելու համար: Ինձի գալով՝ ես այն օրը Օրթա գեղեն պիտի ելլամ՝ երբ այս խումբը Օրթա գեղը պահպանել սկսի։


Կառավարության գալով՝ ան ալ հիմակվնե մեյ մեկ թղթե լապտեր պատրաստելու է, որ այս քաղաքապահ զինվորները գիշերը դուրս ելած ատեննին չվախնան, նմանապես ասոնց յուրաքանչյուրին քով մեյ մեկ մարդ դնելու է, որ այս քաջասիրտ զինվորները պահպանե։


Լսածնուս նայելով՝ Պատրիարքարանի քաբու քեհյասին ալ քաղաքապահ զինվոր գրվեր և գործ չունեցած ատենը Պատրիարքարանի մեկ սենյակին մեջ ինքնիրեն վարժություն կընե եղեր։


Մեծապատիվ Տիգրան էֆենտի Յուսուֆյան ալ մարշ մը բանաստեղծելու վրա է եղեր։


Այս զինվորներուն ամեն հաջողություն բարեմաղթելով, կը խրատենք զիրենք, որ գիշերները դուրս ելած ատեննին ժամացույցնին ու քսակնին վրանին չառնեն։


Դեսպանաժողովին վերջին նիստին վրայոք Եվրոպայեն դեռ լուր մը չառինք, որ հոն տեղի ունեցած բանակցություններն իմանայինք ու մեր ընթերցողաց հաղորդեինք, բայց կրնանք այժմեն վստահ ըլլալ, որ խաղաղությունը չպիտի խանգարի, ինչպես, որ մեր ազնվականաց կամավոր գրվիլը ըսածնուս մեկ անժխտելի ապացույցն է։


Ասկից զատ Իկնաթ իեֆի սնտուկներուն խելոք նստիլն ալ կը հաստատե, որ խաղաղությունը չպիտի վրդովի. եթե պատերազմի ամենափոքր նշան մը երևնար՝ սնտուկները իսկույն դեպի Վոսփոր պարտելու կերթային։


Ռուսիան մեծ զոհողություններ ըրած է և կընե եղեր (եթե հարկը պահանջե) խաղաղության պահպանվելուն համար։ Անգղիո թագուհվույն սպառնալիքներն ալ կը հիշեցնեն մեզ այն առակը, ուր մայր մը յուր տղուն կըսեր. «Եթե այս-