Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եթե անկարող պաշտոնյայք իրոք պաշտոնե պիտի հանվին՝ ինչպես որ կըսե սահմանադրությունը՝ ինչո՞ւ Պոլսո թաղապետության պաշտոնյայք չեն ելներ։


Մինչև որ ազգային ժողովը գումարի՝ աղքատը ասանկ խաղալիք պիտի ըլլա արդյոք հացագործներուն ձեռքը։


Սահմանադրությունը գիտե։


Գոհությամբ իմացուցին մեզ, թե Գարակեոզյան Գրիգոր Էֆենտին հանգուցյալ Այվատյանի որբերուն դաստիարակության հոգը վրան է առեր։


Մենք թեպետ համոզված ենք, որ Գարակեոզյան Էֆենտին Բերերայի գերեզմանատան մեջ հիմնել տված վաճառականության վարժարանին մեջ դաստիարակել պիտի տա զանոնք, բայց դարձյալ ժողովուրդն ալ կը հրավիրենք, որ օգնե Այվատյանի որբոց և չթողու, որ միայն Գարակեոզյան Էֆենտիի վրա ծանրանա այդ բեռը։


Հրդեհներուն առաջքն առնելու համար դյուրին միջոց մալ գտնվեցավ, յանղըն վարը լսելուդ պես շուտ մը քննիչ մը ղրկե կրակին տեղը ու վերմակդ քաշե՛, քնացի՛ր։


Ի՞նչ եղան մեր ազգայինք, ասկից երկու շաբաթ առաջ Վանա հրդեհին համար իրար անցեր էին, բորբոքեր էին, ի՞նչ շուտ մարեցան։ Քննիչ մը բավակա՞ն է այդ այրած խանութները շինել տալ, հրկիզյալ ազգայնոց ստակ տալ, գող կրակը պատմել տալ։ (Զարմանալի է, որ այս կրակը ոմանց խանութները մտեր և առանց խանութն այրելու միջի ապրանքները առեր փախեր է)։


Մենք գիտեինք, որ կրակը ջուրով կը մարի, դժբախտությունն ալ դրամով, այս քննիչր վրան դրամ ու ջուր ունի նե՝ ատոր ըսելիք չունինք։