Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վնասե մեզի։ Այս համոզմամբ է, որ գործերը մինչև այսօր երկնցուց և ասկից ետքն ալ պիտի երկնցնե։


Ա՛լ ասկից ետքը ուզածին չափ թող երկնցնե, իրաց այս վիճակը որչափ երկարի՝ մենք ալ այնչափ թղթադրամ պիտի կոխենք ու դրամական տագնապին մեջ չպիտի իյնանք։


Ասոր ալ բան մր չկրնար ըսել ա՛, թուղթերը քրիստոնյա չեն, նամանավանդ սլավ չեն, որ անոնց ալ ճնշվիլը տեսնելով՝ վիճակնիս բարվոքել ուզե:


Իրաց այս վիճակը որչափ ուզե՝ թող երկնցնե, մեզի բան մալ չկրնար ընել, միայն թղթադրամ կոխել կուտա։


Երեկ արժեթղթոց գիները բարձր եկան Անգղիայեն։


Այս բարձրության պատճառը բարձրարժան Օտյան էֆենտիի հոն երթալն է եղեր։


Աղեկ ա՛, թող բարձրարժան Օտյան էֆենտին ժամանակ մը Լոնտրա նստի, բայց անոր եղբայրներեն մին ալ հոս պորսայի մեջ նստեցնելու է, որ հոս ալ բարձրանան արժեթուղթերը։


Վիեննայեն հասած հեռագիր մալ կը ծանուցանե, որ պորսան գոցվելեն ետքը դուրսը գիները բարձրացած են։


Աս ալ աղեկ. անոնք ալ թո՛ղ ասկից ետքը, պորսայի գոցվելեն ետքը գործ ընեն։


Մարդ մարդու հալը չիյտե կես գիշերվան ժամ կը կանչե: Մեր մորուքը բռնկեր՝ մեյ մը ասոր, մեյ մը անոր պատասխան տալեն գլուխնիս բերելու ժամանակ չունինք, անդիեն Պրազիլիայի կայսրը աճապարանոք հեռագիր կը զարնե Բարձրագույն Դռան՝ աղաչելով, որ յուր շնորհակալությունները հայտնե վեհափառ սուլթանին այն պատիվներուն համար, զորս գտած է Թուրքիո մեջ։


Շնորհակալ ենք Պրազիլիայի կայսեր երախտագիտական զգացումներեն, որք արևելյան խնդրույն լուծումեն ետքն ալ կրնային հայտնվիլ։