Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Իրաց այս վիճակին մեջ՝ մեզի շնորհակալություն հայտնելը՝ հինգ վեց հոգիի հետ կռիվի բռնված մարդու մը փեշեն քաշելով «Քեզի խոսք մը ունիմ, անցյալ օր ձեր տունը ինձի եփած խահվեդ որչափ համով էր, շնորհակալությունս կը հայտնեմ» ըսելու կը նմանի։


Շնորհակալությունն ալ ունի կամ ունենալու է կարծեմ իրեն հայտնվելու ժամերը։


Ծարը բրդավ։


Հեռագրի մը խոսքին նայելով՝ Մոսկուայի մեջ ժողովուրդը խլրտիլ սկսած է: Ասդին անդին թուղթեր փակցուցեր են խնդրելով որ իրենց ալ օսմանյան սահմանադրության նման սահմանադրություն մը տրվի։ Տեղական ոստիկանությունն ալ առեք ձեզի սահմանադրութեան ըսեր ու շատ մը անձեր ձերբակալեր է։


Ի՞նչ կըսեք, մեր վիճակը սկսավ նախանձելի ըլլալ հե՜ե՜... Ռուսիան պարապ տեղը մեր վիճակը բարվոքելու կաշխատի։


Սըր Հենրի էլիոթ անգղիական քաղաքականության պոչեն բռնած՝ իրեն կը քաշե։ Մարքի տը Սալիզպրին ալ անոր գլխեն բռնած՝ իրեն կը քաշե, հետևապես անգղիական քաղաքականությունը երկու թուրի մեջ մնացած է, որ կողմ դառնալը ինք ալ չիյտե։


Մարքի տը Սալիզպրին՝ եթե մեր դեղահատները չկլլեք պատերազմ հրատարակած կըլլաք, կըսե, սըր Հենրի էլիոթը նույն միջոցին օսմանյան զրահավորները աչքե անցունելու կերթա, մին խստությամբ կը վարվի մյուսը անուշությամբ. արդյոք մեկը Անգղիո քաղաքականության խիստ կողմին և միանալ անո՞ւշ կողմին ներկայացուցիչն է։