Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինչ որ ուզեն թո՛ղ ըսեն Չերնայեֆի թշնամիները, մարդը մեծ քաջություններ գործեր է, յուր քաջությանց ամենեն մեծը ի նպաստ զորաց հավաքած դրամը իր կոկորդն անցունելն է։


Ասկից աղեկ պատերսմզմ կըլլա, ասկից աղեկ հրամանատարությո՞ւն կըլլա։


Ինքը որչափ քաջ, Սերվիո զորքերն ալ այնչափ տկար են եղեր, եթե ասոնք քաջ ըլլային՝ թող չէին տար, որ այդ գումարը Չերնայեֆը հափշտակե:


Քանի որ քաջերը վարձատրել պետք է, բարկանալու չէ, երբ Չերնայեֆը ինքզինքը վարձատրած է։


Ո՞վ գիտե, Միլանին ալ բաժին հանած չըլլալը։


Տոն Քարլոսնիս ալ մեկ երկու օրեն մայրաքաղաքս պիտի գա։


Ի՞նչ ընելու համար։


Պոլիս եկողը ի՞նչ բանի համար կուգա. կամ քյուլահ Հափշտակելու համար, կամ պարտելու համար։


Խելք ըներ ու հետը քանի մը տոն ալ բերեր...։


<44>

Դեսպանաժողովն ալ համը փախցունել սկսավ։


Մինչև հիմա վեց նիստ ըրավ։


Ահա բոլոր ըրածը։


Ամեն մարդ հետաքրքրութենե ճաթելու վիճակին հասավ դեսպանաժողովին հոգն անգամ չէ. գործելու մասին իրեն օրինակ բռնած է կրիան։


Մեկ նիստի մեջ առաջարկություն մը կըլլա։


Երկրորդին մեջ այդ առաջարկությունը կը մերժվի։


Երրորդին մեջ այդ մերժումը կը մերժվի։


Չորրորդին մեջ ինչո՛ւ համար մերժվելուն պատճառները կը բացատրվին։