Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կզգուշացնենք մեր մեծապատիվ պաշտոնակիցը հասարակության ծիծաղն իր վրա հրավիրելը շարունակելե. առ այդ պատճառ մը չկենալով, ըլլալուի վրայով:


Սա թղթադրամին խնդիրը չկարգադրվեցավ։


Մեծ դժվարություն կա թղթադրամ ավրել տալու։


Երեկ իրիկուն, բարեկամներես մին մանրուքի պետք ունենալով՝ գինետուն մը գացեր է, որ մեկ երկու օղի խմե ու թղթադրամ մը ավրել տա, բայց տեսնելով, որ մեկ երկու օղիով չեն ավրեր կոր հինգնոց թուղթը, քանի մը հատ ավելի խմեր է, գինեպանին քովը դարձյալ մանրուք չգտնվելուն, նորեն խմել սկսեր է, վերջապես քսան չորս օղի խմելեն ետքը՝ հաջողեր է հինգնոցը ավրել տալու: Խեղճը գլտորելով տուն մտած միջոցին՝ կնիկը կը դիմավորե զինքը.


— Աս ի՞նչ է։


— Ինչ պիտի ըլլա, մայմեն ավրել տվինք։


— Թող մնար տե...


— Մանրուք պետք եղավ, կնիկ, ըսելու չմնար, հոն գետինը կիյնա։


Չենք կարծեր, որ կնիկը այսօր աղեկ խոսի քայմեի վրա։


<45>

Խաղաղության՝ երկյուղները կամաց կամաց փարատիլ կսկսին։


Խաղաղության հրեշտակները ամիսի մը չափ մայրաքաղաքիս մեջ ուտելեն, խմելեն և զվարճանալեն ետքը քիչ օրեն պիտի մեկնին:


Մարքի տը Սալիզպրին հրաման ընդունած ըլլալով, որ քանի մը օրեն անպատճառ Լոնտրա գտնվի, շուտ երթալու։ համար հատկապես երկու շոգենավ բերել տվավ։


Իկնաթիեֆ զորապետն ալ յուր ճամբորդությանը համար բերել տված շոգենավներուն մեջ մտնելով՝ քանի մը օրեն