Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


պիտի երթա, եթե դեսպաեաժողովը քիչ մալ երկննար՝ Ռուսիո բոլոր պատերազմական նավերը մայրաքաղաքս բերել պիտի տար։


Գերմանիո կողմեն եկած, բարով խերով չգար, տոքթոր Պոշն ալ, որ եփվելու վրա եղող սակարկությունը ավրեց մեկ երկու օրեն պիտի երթա։


Երթան բարյավ, մեծապես շնորհակալ ենք, որ աղվորիկ մը պարտեցան Պոլիսը, Մեծ կղզին երթալով Պորտոյի գինիով ստրիտյա կերան, իրարու խնճույք տվին և դեսպանաժողովի մեջ վիճաբանեցին կերակուրներու վրա։


Երթան բարյավ, շնորհակալ ենք, որ իրենց լուսանկաը պատկերը քաշել տալովն մեզի թողուցին, որպեսզի հիշենք զիրենք, որչափ աղեկ կըլլար, եթե իրենք բնավ չգային ու լուսանկար պատկերնին կամ այցետոմսնին ղրկեին դեսպանաժողովին։


Երթա՜ն բարյավ...


Սահմանադրության թնդանոթները բրենս Շարլը Հոհենցոլերնի արժանապատվությունը վիրավորեցին։


Սրենս Շարլը Հոհենցոլերն սահմանադրության քանի մը կետերուն վրա դիտողություն ընելով հարցուր.


— Ծառադ ալ Թուրքիո ինքնակալությունը կազմող գավառներեն կը սեպվիմ։


— Հրամմեր եք, ատոնցմե կը սեպվիս։


— Ես չեմ ուզեր ատոնցմե սեպվիլ։


— Ես կուզեմ, որ ատոնցմե սեպվիս։


— Իմ ազգային ժողովս մեծամասնությամբ պիտի որոշեր որ Րումանիա այդ գավառներեն չսեպվիր։


— Իմ ազգային ժողովիս ապագա երեսփոխանները արդեն իրենց քվեովը որոշեցին, որ Րումանիա ալ այդ գավառներեն սեպվի։


Աստվածդ կը սիրես, բրենս Շարլը Հոհենցուերն, դուն ալ գլխունուս փորձանք մի՛ ըլլար, գիտես ա՛, թնդանօթներն են, որ հիմա քվե կուտան։