Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թերթերնուս պարունակությանցը մասին դիտողություններ կըլլան, իրավացի են այդ դիտողությունները։ Մենք ևս կզգանք, որ Թատրոնը շատ թերություններ ունի և չհրատարակվիր այնպես, ինչպես որ կը փափագի Թատրոնի խմբագրությունը։


Նայց այդ թերությանց պատճառը խմբագրութենեն ավելի ժողովրդյան քիչ ընթերցասեր ըլլալն է. եթե մեր ազգայինք ընթերցասիրության մեջ քիչ մալ առաջ գացած ըլլային, կրնային զավեշտական ընտիր թերթերու տեր ըլլալ և թող չտալ, որ օտար թերթերե ծաղրանկար մուրալու չափ խոնարհեինք:


Ասով չենք ուզեր մեր ազգայնոց սիրտը վիրավորել, այլ ճշմարտությունը խոստովանելով ցավոք սրտի ծանուցանել, որ մեր բաժանորդաց պարտքերնիս վճարելե ետքը՝ պիտի ստիպվինք թերթերնիս դադրեցնել, հեռանալ այս ասպարեզեն՝ որ ալ շատ անտանելի ըլլալ սկսավ։


Այս առթիվ կը ծանուցանենք, որ այսօրվնե բաժանորդագրությունը դադրեցուցած՝ ենք. նույնպես նորեն թերթ ղրկելը պիտի դադրեցնենք այն բաժանորդաց՝ որոց պայմանաժամը կը լրանա։


<46>

Մարդկությունը վերցավ աշխարհես. գոնե սա մարդիկ ալ վերնային և ինչ ընելիքը գիտնար մարդ։


Ի՜նչ հույսեր ունեինք, ո՜վ Աստված, երբ իմացանք, որ Սալիզպրին հոս պիտի գա, մանավանդ երբ իմացանք, որ աս մարդը օրը հազար ոսկի եկամուտ ունի. ի՜նչ երագներ չտեսանք, երբ լսեցինք, որ այս մարդը միայն մարդկության շահուն համար աշխատելով, դեսպանաժողովին մեջ համաձայնություն պիտի գոյացներ։


Ա՛լ, կըսեի ինքնիրենս, երբեմն ուրիշներուն ալ կըսեի, ա՝լ, կըսեի, պատերազմի երկյուղները պիտի փարատին Արգոսի թանթալոնին բաշաներուն պես, ալ, կըսեի, դրամական տագնապը մղձավանջի պես չպիտի ծանրանա մեր վրա, առուտուրները, կըսեի ամեն ատեն, բաց պիտի տեսնենք