Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համար Հայաստան իջեր է, բայց թափած դժբախտությունները ժողվելու տեղ սխալմամբ խաղաղություն, երջանկություն, պատիվ և կյանք ժողվեր, պարկին մեջ լեցուցեր, առեր քալեր է։


Չմեղադրենք նախախնամությունը, որովհետև այն ատենները սահմանադրություն չկար և խումաշներու կարևորություն չէր տրվեր. ինքզինքնիս մեղադրենք, որ սահմանադրություն ունինք և դարձյալ չկրցինք քյուրտերու բարբարոսութենեն խալսիլ։


Թող քյուրտերը շարունակեն իրենց ավարառություններն ու սպանությունները մինչև մարտ մեկ անկե ետքը կը տեսնվինք հետերնին։


Պտըտած զրույցներուն նայելութ դեսպանաժողովս անդամները Վիեննա պիտի հավաքվին և իրենց առաջարկությունները անդամ մալ անկեց պիտի կրկնեն ըստ առածին թե, տավուլուն սեսի ուզագտան թաթլը կելիր և եթե դարձյալ չընդունվին իրենց առաջարկությունները՝ այն ատեն Նյու-Յորք պիտի երթան և անկից պիտի ընեն առաջարկություննին։ Վերջապես իրենց առաջարկությունները ընդունել տալու համար մինչև դժոխք պիտի երթան աս մարդիկ։


Մենք կը կարծեինք, որ այս մարդիկ քիչ մալ զոհողություն ընելով մնացած երկու առաջարկություններն ալ ետ պիտի առնեին և սահմանադրությամբ շատանային, մեր կարծիքը սխալ ելավ։


— Բայց կը կարծե՞ք թե պատերազմ ըլլա։


— Չեմ կարծեր։


— Քաղաղություն պիտի ըլլա։


— Չեմ կարծեր։


— Եթե պատերազմ ըլլա, Թատրոն, կրնա պատահիլ, որ անոթի մնաս...


— Փառք Աստուծո, արդեն կուշտ եղած չունինք. մեզմե ավելի ո՞վ պատրւսստված է անոթի մնալու։ Եթե չես հավատար՝ յուլպենտճյանին հարցո՛ւր որ ասկից տարի մը առաջ գուշակած էր իր լրագիր հանելիքը և այդ պատճառավ անոթի մնալիքը։