Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կըսվի թե Սալիզպրին կամ ըստ Լեվընթի սալթպորուն մայրաքաղաքես մեկնած ատենը Բ Դռան մասնավորապես հանձնարարեր է հույն ժողովուրդը։


Հիմա շատերը կը հարցունեն, թե արդյոք ի՞նչ ըսավ հունաց համար։


Եթե մեր լսածը ստույգ է՝ Սալիզպրին արտաքին գործոց պաշտոնեին զրուցեր է, որ Հունաստանեն պիտի անցնիմ, վրաս ալ քիչ մը ստակ կա, կը խնդրեմ, որ ինձի քանի մը մարդ տաս, որ հետս գան։


Կըսվի թե արտաքին գործոց պաշտոնյան սիրով ընդուներ է Սալիզպրիի այս առաջարկությունը։


Ա՜հ, արդար առաջարկությունները ե՞րբ մերժած է Բ. Դուռը։


Ռումանիայեն թուղթ մալ...


— Խաղի՞ թուղթ։


Ո՛չ, թուղթի թուղթ, որով Ռումանիա կը բողոքե սահմանադրության մեջ իր չհավնած կետերուն դեմ, և կը պնդե, որ ինչպես հարյուր մեկ թնդանոթով սահմանադրություն հրատարակեցինք, այնպես ալ հարյուր մեկ թնդանոթով հրատարակելու ենք եղեր, թե Ռումանիա Թուրքիո մեջ չէ, թե անկախ է։


Կը տեսնա՞ք, աս ալ մեզի թոփ նետել տալու կը նայի, հերիք չէր մեր նետած թոփերը, հիմա հարյուր մեկ հատ ալ Ռումանիո խաթերը համար նետելու է եղեր։


Ծառա եմ, բրենս Շարլը Հոհենցոլերնությանդ... իննսունը ինը հատ նետենք նե՝ չ՞ըլլար, անպատճառ հարյուր մեկ հա՞տ պիտի ըլլա։


— Այո՛, ճիչտ հարյուր մեկ հատ։


— Չենք կրնար նետել։


— Դուք չնետեք նե՝ ես կը նետեմ։


— Աղեկ ա՛, դասընկեր կըլլանք... հարյուր մեկ հատ մեզմե, հարյուր մեկ հատ քեզմե։