Պիսմարք իշխանը Արնիմ կոմսին շրջաբերական մը ուղղեց որ բոլոր Ֆրանսայի մեջ մեծ զայրույթ պատճառեց։
Կամպեթթայի աջ թևը որ Զվիցերիա մտած էր և քանի մը ամիս առաջ քաշվեցան։ Լոզաննայի մեջ թողուցած առաջապահներուն հիշատակին համար գնդակի վրա բերդ մը շինեց։
Ավստրիո պատերազմական գործոց պաշտոնյա պարոն Անտրասի չեքերը Պոհեմիո դեմ գրգռելով՝ կառավարության համար ահագին բանակ մը պատրաստեր։
Ծնունդին առջի օրը Վատիկանի մեջ մեծ ցնցում մը եղավ. Վատիկանի բոլոր փողոցները բազմությամբ լըցուն էին։ Պապը Վիքթոր էմմանուելը տեսնել չուզելով՝ դեսպանները առավ որ այն օրը զինքը տեսնելու համար հիվանդի այցելություն չընեն։
Ֆրանսացիք Ալժերը զսպեցին, անոնց ցեղապետներեն մեկ երկուքը գրավեցին և բոլոր հարկերը հանդարտեցուցին ու ճեզայիրի տեր եղան մեծ հաղթանակով։
<6>
Քանի մը շաբաթե հետե քաղաքականությունը հանդարտ Եվրոպացի լրագիրները կը քնանան. Կ. Պոլսո թյուրք լրագիրներեն Հատիքա և Տիոժեռն կերազեն։
Կնճռալի խնդիր մը կար երկար ժամանակե իվեր անլույծ
մնացած, այն է թե՝ Օսմանիե թատրոնին դերասանները
էֆենտի՞ ըսվելու են թե մյուսյու։
Քանի որ, կըսե Հատիքա, թատրոնը Օսմանիե է, և
տաճկերեն լեզվով կը ներկայացվին խաղերը, պետք է որ
դերասանաց ալ, Ֆասուլյաճյան էֆենտի և Գարագաշյան
հանըմ ըսվի, հույն լրագիր մալ լռելյայն կըսե, եթե խաղերը
հունարեն ըլլան՝ ան ատեն ալ պետք է որ քիրիե Ռշտունի և