Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բերականը հարվածելնուս համար Թատրոնը դադրեցնող սրբացան Պատրիարքը մեծ եպարգոսին փոխադարձ այցելության գացեր է, գրիչը ձեռք կառնե և ինքիրմե հետևյալը կը խմբագրե.


«Սրբազան Պատրիարքը Հայաստանի հարստահարությանցը վրա մեծ եպարգոսին ուշագրությունը հրավիրելով՝ մեծ եպարգոսն իսկույն հեռագիր քաշեց կուսակալներուն, որ ամեն ճիգ թափեն հարստահարությանց առաջքն առնելու համար»։


Այլք տողերը գրելեն ետքը, շիտակ իր շրջաբերականը հարվածելնուս համար թատրոնը դադրեցնող սրբազտն Պատրիարքին կերթա.


— Ծառա եմ, շրջաբերականդ հարվածելուն համար Թատրոնը դադրեցնող սրբազան հայր, շնորհակալություններս կը հայտնեմ, որ հարստահարությանց բարձման համար խիստ հրամաններ ղրկել տված եք։


— Ո՞վ ըսավ ձեզի, ուսկի՞ց իմացաք։


— Տեր ողորմյա, ստույգ աղբյուրե իմացա, կըսե Մասիս քթին տակեն խնդալով։


— Այո՛, անանկ բան մը եղավ... կարծեմ մեր բաժանորդագրության պայմանաժամը լրացավ, սա ընկալագիրը ղրկեիք, որ բաժանորդագինը վճարեի։


— Ծառա եմ, թո՛ղ մնա։


Ո՜, ո՜հ... առատ այցելություններ, բայց այդ այցելությանց մեջ եղած խոսքերը օղին գեկեցկութենեն կամ գեշութենեն անգին անցած չեն։


Ըսածս սո՞ւտ է, եղբայր Զարե՛հ, կաղաչեմ, դուն ըսե՛, և դուրսեն ազգասեր երևցող ու ներսեն միմիայն իր շահը մտածող կրոնավորի մը պես մի՛ զրպարտեր զիս, ըսելով, թե դուն սրբազան Պատրիարքին հետ անձնական թշնամություն ունիս և ատոր համար իր շրջաբերականը կը հարվածես։


Խոսե՛, եղբայր, գավառաց մեջ հարստահարություն չկա եղեր, ի՞նչ բանի համար ազատվեր է մեծ եպարգոսը։