Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հանըմ, չես կրնար զարնել, հիմա հավասարություն կա, հա միմ ուսթյուն համ, հա միմ էսրե հիմ, հա միմ էոթրյու հում...


— Այդ համհումը որի՞ ես...


— Միմ հա ուսթյուն մահ...


— Աստված փորձանքդ տա, մարդ...


Տիկնոջը ճարը հատնելով կառնե կը քալե ինքն իրեն մրմռալով.


— Ի՞նչ ըսեմ աս սահմանադրությանը, որ զավակներովս մեկտեղ անոթի պահեց մեզի։


Առա՞ջ կերթանք կոր, թե ետ. ա՞ջ կ՛երթանք կոր, թե ձախ...


Շատերը, մանավանդ մեր աղեկությունը չուզողները ամեն օր կըսեն, թե ուր որ էինք դարձյալ հոն ենք։ Ասոնց կարճ պատասխան մը տալու համար կօրինակենք հոս թաղման հրամանադիր մը, որ տաճկաց 1819 թվականին գրված է։


Ահավասիկ.


«Ինհամըզտըր քի քարիենիզ տախիլինտե մյուրտ оլան Թորաման օղլու Յավան նամ քեֆերեի, ֆեճերեի, ֆեյզուսի պետոս զիմմինին թոփրաք, քապուլ էթմեյեճեք լաշեսինի քալտրպ մյուրտ էթմենիզե իզնի րուխսաթըմըզ օլմուշ տուր, վե տախի մյուրտի մեքրուֆուն թերաքքայի էշյասընըն քա. լեմե ալընըպ տեֆտերլերի տըքքաթիլե յոքլանարաք ճեմիի մենքուլեսի հիսապ պիրլե եեթիմլերին հիսեսինին տախի քարարընա պու տեֆա թարաֆըմտան Նաիպ հաճի Պեքիր էֆենտիի թային իյլետիմ հեր պիր ամելիաթըն քարարընա թեշեպպյուս իտեճեքտիր, պեոյլեճե պիլիպ էմրի շերիֆիմե իթաաթ իտեսին պետեսաս քոճա փափազ։

Հաճի սեիտ էֆենտի
1819 թեմմոպ 3»:

Ինչ կըսեք, հանգուցյալ դեսպանաժողովս կենդանի անդամք, այսօր ալ նո՞ւյն վիճակին մեջ ենք. մենք այսօր ոչ թաղվելու հրամանադիր կառնենք, ոչ ալ մեռնելու. ամեն