Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բայց տալու ըլլաս նե գիտցիր որ շատ ձեավոր պիտիր ըլլա տունս։


— Չըլլար, հիմա քեզի՛ տամ նե՝ Նիքոլան ալ կուզե:


— Ի՞նչ կըլլա, անոր ալ տուր, ան ալ օտարական մեկը չէ յա։


— Դուն անոր գործին մի խառնվիր։


Խե՜ղճ Միլան... սլավությունը յուր ածելին քու մորուքիդ վրա փորձեր։


<50>

Կարծեմ սահմանադրության նշանները կամաց կամաց երևնալ սկսան։


Կաղաչեմ, ըսեք ինձի, դուք ալ կը տեսնա՞ք կոր այդ նշանները։


Մեր թշնամիները՝ որ մեր սահմանադրությունը բամբասելով անոր մեռյալ տառ կըսեին, ի՞նչ պիտի ըսեն, երբ կարդան առջի օրվա լրագիրները, ի՞նչ պիտի ըսեն կըսեմ, երբ կարդան առջի օրվա լրագիրները, որք միաբերան կը ծանուցանեն, թե լրագրաց ազատություն պիտի տրվի և փուլը պիտի վերնա։


տի ըսե՞ն թե գոնե սա լրագիրներն ալ վերնային, որ գլուխնիս հանդարտ ըլլա։


Չեմ կարծեր։


Փուլը լրագիրները կը ճնշեր, ատոնց խոսելու ազատությունն ալ կը բռնաբարեր, որովհետև խմբագիր մը շատ անգամ փուլի ստակը գտնելու աշխատած միջոցին գրելիքը կը կորսնցներ և գրելիքը գտած միջոցին փուլի ստակը կը կորսընցներ։


Ճաշակի նկատմամբ ալ փուլը աղեկ չէր, կարծես լրագրին աղվորությունը կավրեր։


Եվ ահա սահմանադրության շնորհիվ լրագիրներն ասկից ետքը ազատ և աղվոր պիտի ըլլան։


Որչափ աղեկ կըլլար եթե սա փուլի հետ մեկտեղ վերնային սա հետևյալները.