|
Առանց դատաստանի խմբացիր պատմելու սովորությունը։
Դեռ շատ բաներ կան, որք վերցվելու են. բայց ամենուն
մեկեն վերնալը ուզելը տղայություն ըլլալով՝ սպասելու ենք,
որ ժամանակը զանոնք մեկիկ մեկիկ վերցունե:
Բարլամենթոն քանի մը օրեն պիտի բացվի։
Հարլակվնե ամեն մարդ հետաքրքրությամբ կսպասե
իմանալ, թե ինչ պիտի խոսի արդյոք օրը հազար ոսկի եկամուտ
ունեցող մարքի տը Սալիզպրին արևելյան խնդրույն
վրա:
Միայն ես հետաքրքիր չեմ, որովհետև գիտեմ ի՛նչ ըսելիքը,
Լրագիր գուշակած էր, ինձի ալ ըսավ։
Եթե ժամանակ ունիք մտիկ ընելու ձեզի ալ կըսեմ։
Մարքի տը Սալիզպրին բեմը պիտի ելնե ու քիթը բերանը
սրբելեն ետքը՝ սա պես պիտի խոսի.
Տյարք և տիկնայք.
Ձեր հրամանացը համեմատ Պոլիս գացի: Տեսա հոն
մղզի մը, որ յուր դրից տեսարանի, օդի և գեղեցկությանը