Իրեն ի՞նչ պետք է ուրիշներուն բռնելիք ընթացքը. ինքը թո՛ղ ուզած ընթացքր բռնե. ուրիշներու գործին ինչո՞ւ կը խառնվի։
Եթե ես ըլլայի մյուս տերությանց տեղը՝ բռնելիք ընթացքս
կը պահեի և չբռնելիք ընթացքս կը հայտնեի սա ծերունիին,
որ հացին օխան երեք ու կեսի սկսավ մեզի կերցունել,
որ երբ ստակ չգտնանք հաց առնելու և անոթութենե
մեռնինք՝ ուրախությամբ պիտի պոռա.
— Ահա հիմա բարվոքեցավ քրիստոնեից վիճակը։
Աս ի՛նչ ձախող բարերարի հանդիպեցանք, Աստված իմ.
— Խիկար, ընկերություն մը կա, անգամ կուզե՞ս գրվիլ:
— Ստակ տալու համար է նե՝ չեմ գրվիր։
— Ստակ վաստկելու համար է։
— Շատ աղեկ, քանի բաժին ուզես նե՝ կը գրվիմ։
— Բաժին չուզեր, դուն պիտի մտնաս ընկերության մեջ
և անոր մյուս անգամոց հետ պիտի աշխատիս։
— Ի՞նչ տեսակ գործ է։
— Աղեկ գործ է, գրեթե բոլոր մարդոց հիմակվան տեսած
գործն է։
— Քիչ մը բացատրե՛ նայիմ։
— Ի՞նչ բացատրեմ, ասկից կելլաս Կեյվե կերթաս, հոն
չերքեսներե և հույներե բաղկացյալ ընկերություն մը կա։
— Ի՞նչ կընե։
— Այս ընկերությունը ո՛ր տունը կը մտնա նե՝ մեջը ինչ
կա, ինչ չկա կ՛առնե կը տանի։
— Ես ատանկ ընկերության մեջ չեմ մտնար։
— Հապա կ՛ուզես որ հանգիստ նստիս ոսկիներու մեջ
խղդըվխ՞ս... գանձու պաշտոնյա ընեմ նե՝ կըլլա՞ս, մաքսատան
տեսուչ ընեմ նե՝ կ՛ընդունի՞ս։
— Հա՛, հա՛, հա՛։
— Ինչո՞ւ խնդացիր։
— Ինչու չպիտի խնդամ՝ ատանկ գործեր իմ ձեռքես
կուգա՞ն։
— Էյ, ինչ գործ կուգա քու ձեռքեդ։