Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Անանկ գործեր. որոնց մեջ արդարություն, անշահասիրություն, եղբայրասիրություն և անկեղծություն գտնվին։


— Անանկ կնե՝ գերեզմանոցը գնա նստե՛։


<51>

Անգղիո թագուհվույն խոսած ճառեն բան մը հասկցա՞ք:


Թագուհին մեծ ցավ զգացեր է եղեր դեսպանաժողովո ապարդյուն ըլլալուն վրա, բայց չհայտներ՝ թե այս ցավը մարմնույն որ կողմը կզգա, որպեսզի պետք եղած գեղերը ղրկեինք ու ցավն անցունեինք։


Թագուհին հույս հայտներ է, թե եվրոպական տերությանց միաբանությունը պիտի հաջողի առանց պատերազմի վերջ տալ արևելյան խնդրույն։


Թագուհվույն այս խոսքերուն ականջ կախե՞նք։


Քառասուն տարին անգամ մը կնկան խոսքը մտիկ ընելու է, կըսեն։


Լեվընթ Հերըլտին գրածներեն ալ բան մը կը հասկնանք կոր։ Շիտակը ես բան մը հասկցած չունիմ և հասկնալիք ալ չունիմ։


Քանի մը օր առաջ Միտհաթ փաշան ծանր հանցանքներով զարդարելով անոր աքսորվիլը կիմացուներ. քանի մը օր ետքն ալ կը սկսեր սա պես գրել.


Միտհաթ փաշային դուրս զրկվիլը աքսոր չհամարվիր. Պատիժ ալ չհամարվիր.


Առժամանակյա կերպով Եվրոպան պտըտելու գնաց.


Նորեն պիտի վերադառնա, և այլն։


Լեվընթին այս խոսքերեն ես սա կը հասկնամ, որ Միտհաթ փաշա՝ տերության մեծ ծառայություն մը մատուցած ըլլալուն համար՝ ի վարձատրություն յուր աշխատությանց, օդափոխության համար Եվրոպա ղրկվեցավ։


Արդ, ըստ Լեվընթի, ով որ տերության ծառայություն մը մատուցանե, Եվրոպա պիտի ղրկվի օդափոխության հա—