Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամիս մը վերջք Հավաս հետևյալ հեռագիրը կուտար. «Միլան իշխանը զավակ մը ունեցավ»։ Եվ այս հեռագրեն չորս օր ետքը Միլանը զավակ մը կունենար։


Հասկցաք հիմա այս մարդոց հանդգնությունները։


Տանինինի տախ, տախ, տաքսնինի ո՜ւխ,


Փարասըզ տա գալտըք, վախ, վախ, վախ.:


Ասոր վե՞րջը...


Հանի մը ատենե ի վեր գլուխնիս ուռեցավ այս երգեն. չկա մեկը, որ առտուն ելնե և նարեկ կարդալու պես այս խաղը չկանչե։


Ժողովուրդը մեծ սիրով կը կանչե այս խաղը, մեծ սիրով ալ մտիկ կընե, բացի գանձուց պաշտոնյայեն։


Բոլոր խնճույքներու մեջ, երեկույթներու մեջ պարահանդեսներու մեջ այս խաղն է, որ կը կանչվխ շատ հավանական է, որ մոտերս եկեղեցիներու մեջ ալ երգվի այս խաղը, որ տաղի կը նմանի, աղոթքի կը նմանի, մանավանդ որ Թուրքիո հասարակաց կարծիքը կը ներկայացունե։


Այո, փարասըզ գալտըք վահ, վահ, վահ և ասանկ երթանք նե՝ փարասըզ տա գալահաղըզ, ոչ միայն փարասըզ տա զալահաղըզ, այլ նաև ան տա գալահաղըզ ոչ միայն ահ զալահաղըզ այլ, այլ, այլ նաև ահ զալահաղըզ:


Ճարտասանական ձև մը գործածենք խոսքին սաստկություն տանք ըսինք, բացը մնացինք, որովհետև ահ գալմաղեն ավելի ծանր բան մը չկա, որ գրենք։


— Ինչո՞ւ չկա... չըպլաք զալաճաղըզ:


— Կառավարությունը թող չտար, մուհիլը էտեպ է լաք չենք մնար, բայց հագված ալ չենք կրնար մնալ։


— Ի՞նչպես պիտի մնանք անանկ է նե։


— Ի՞նչպես... չիյտես... տերողորմյա։

Մնամք խորին հարգանոք[1]
  1. Անոթության մեջ։