Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բարեկենդանի մեջ ենք...


Իմաստության դուքսն ենք...


Նախնիքներն մնացած սովորություն մէ, որ մարդիկ տարին անգամ մը կը խենթենան, տարին անգամ մը խելքերնին կիրակի կը բռնե ու խենթություննին կաշխատի։


Ա՛րդ, տարին անգամ մը ամեն մարդ, այր ու կին, ծեր և տղա, հարուստ և աղքատ, երեսնուն դիմակ մը կանցունե, փողոցներու մեջ, տուներու մեջ կը պարե ու կը ցատկե։


Ասօր Եզոբոսն ալ չկրնար բարկանալ, ինչու որ ամառը երգեցինք ձմեռը կը պարենք կոխ։


Միայն մենք չենք, աշխարհիս սանձերը բռնող քաղաքագետներն ալ երեսնուն դիմակ կանցունեն (ամեն օր)։


Բայց անոնք մեզմե որոշվելու համար մարդու պատկեր չեն դներ, այլ կենդանիի պատկեր կը դնեն երեսնուն վրա. օրինակի համար մին՝ արջու պատկեր, ուրիշ մը՝ աղվեսի պատկեր ուրիշ մը՝ գայլի պատկեր և այլն, և այս պատկերներով իրարու ներկայանալով՝ քատրիլ կը խաղան ու մեր բախտաը կորոշեն...


Այս տարվան քատրիլի մեջ հավանական է, որ Ռուսիան Անգղիո հետ վիզավի ըլլա։ Իսկ ժողովուրդը ամենուն հետ կուզե վիզավի ըլլալ, միայն մեկ քանիներու հետ չուզեր։


— Որո՞նց հետ։


— Որոնց հե՞տ։


Իր պարտատերներուն հետ։


Խավարը դեռ չբարեհաճեցավ յուր թևերը վերցունել արևելյան խնդրույն վրայեն, հետևապես արևելյան խնդրույն. ապագան իմ ապագայիս պես մութ է։


Սըր Սթաֆորթ նորթքըթ, մարքի տը Հարթինկթըն, մսթըր Տիզրայելի, գոնթ Տերպի, մարքի տը Սալիզպրի, Աստուծո համար խոսելով, բավական կը խոսին կոր մեր խնդրույն- համար առանց լույս մը տալու... ի՛նչ օգուտ, որ մեր խնդիրն խոսքեն ավելի գործքի պետք ունի։ Եթե խոսքով կարգադրվեին մեր գործերը, մինչև հիմա ինչո՞ւ կարգի դրված պիտի, չըլլային։