Ինչպես որ կը տեսնեք պարոն Հատիքա, ձեր այս խոսքերուն բոլորովին դեմ եմ. իսկ մյուս խոսքերուդ դալով՝ զանոնք ես ալ կընդունիմ[1]։
Քոսք մալ Տիոժենին:
Այս թշվառականը մեր դերասանաց տաճկերեն արտասանությանը չհավնելով՝ որոշեր է որ Ֆեներեն քանի մը
հույն երիտասարդ և աղջիկ բերե և Բաբելոնի աշտարակը
ներկայացնե տաճկերեն լեզվով։ Ո՞րչափ կը փափագեի որ
ես ալ ներկա գտնվեի նույն խառնակութեան և... և... է... և
քար մալ ես նետեի աշտարակին։
ՀԵՌԱԳՐԱԼՈԻՐՔ
<7>
Եվրոպայեն եկած հեռագրալրոց մեջեն կարևորները, մասնավոր սերվիս չունենալնուս համար, Պոլսո լրագրաց մեջեն կը քաղեմք։
Մրրիկ մելավ և հետո օդը զովացավ։
Նիստերը գոցվելով, երեսփոխանը տուներնին կերթան կոր։ Լրագրաց լեզուն նպաստավոր է Լորիոմի խնդրույն։
Այս առավոտ երկու մարդ կռվեցան, որոնց մեկը թևեն վիրավորվեցավ։
Այս տարի Կորնթոսի չամիչնիս շատ ընտիր է, բայց դժբախտաբար քիչ է։
(Այս ստիպողական հեռագիրը կը պնդեն թե Ասիայի
խմբագրին թղթակիցը քաշած է, և կըսեն թե շատ հավանական
է, որ Ասիայի խմբագիրը մեծ օրտինո մը տված
ըլլա այս ապրանքին համար)։
Զուլումը նորեն օրվան խնդիր եղավ։
Պարոն Հուլիոս Յանինոս հիվանդ է։
- ↑ Իր հոգվածին մեջ հերը հիշված խոսքերեն ուրիշ խոսք մը չկա: