Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


պյուտժեն քվեի դրեր են, պյուտժեն ալ բարկանալով մեկ միլիոն տրահմի բաց ցցուցեր է։


Պյուտժեն իրավունք ունի, ամեն մարդ իր գաղտնիքը ինք գիտնալու է. ի՛նչ իրավունքով պյուտժեին վիճակը գիտնալ ուզեր են... քվեի դնելու ուրիշ բան չգտա՞ն ու խեղճ պյուտժեն գտան, քվեի պյուտժե դնելու տարիներ են հիմա պյուտժեն քվեի դնելու տեղ ավելի աղեկ չե՞ր ըլլար եթե քվեն պյուտժեի դնեին...


Շատ անմիտ մարդիկ են եղեր սըվոնք...


— Վարպե՛տ, Կիրակո՛ս, Մարգա՛ր... ջուր բերե՛ք, ջուր...


— Ի՞նչ կա, կրա՜կ կա։


— Չէ՛, չէ. հանըմը մարեցավ, շուտ ըրեք, վարպետ, դուն ջուրը բեր, Կիրակո՞ս, դուն բժիշկին վազե՛, Մարգա՛ր, դուն ալ դեղագործին գնա... գետնին տակը անցնի սա նիկոմիդիայի աղքատներուն վիճակը...


— Ա՜հ, ո՜հ, ո՜ւհ...


— Արթնցա՞ր, անուշիկս... ես կատակ ըսի, խենթ եմ, որ շրջազգեստիդ ստակը նիկոմիդիայի աղքատներուն տամ...


— Չիյտես որչափ գեշ եղա, երբ ըսիր թե շրջազգեստդ չպիտի շինեմ և անոր ստակը Նիկոմիդիայի աղքատներուն տամ...


— Չիյտես որչափ գեշ եղա, երբ ըսիր թե շրջազգեստդ չպիտի շինեմ և անոր ստակը Նիկոմիդիայի աղքատներուն պիտի ղրկեմ, կարծես թե գլուխս ի վար պաղ ջուր լեցուցին. նիկոմիդիացիները, ըսի մտքես, ինձմե ավելի կը սիրե կոր, ահ, օֆ... անոթութենե կը մեռնին կոր տեի այս տարվան պալոներուն անցյալ տարվա շրջազգեստով երթամ ես։


Չէ՛, չէ՛, հանրմ, սիրտդ մի՛ հատցուներ, այս տարվան տեքոլթեդ ալ կը շինվի:


Դուք ալ, նիկոմիդիացի եղբարք, քիչ մը ակռանիդ սղմեցեք. որ Պոլսո հանըմները ձեր պատճառավ չմարին։


Ռուսաստան իր պատերազմական պատրաստություններուն չափը անցուց, դեռ պատերազմի չձեռնարկած թիֆթիք